Պրոֆեսիոնալ լուսանկարիչ (Նեբրասկա նահանգ) Ջեյք Օլսոնը հիասքանչ լուսանկարներ է ներկայացրել, որոնցից ծորում է ԱՄՆ Միջին Արևմուտքի գեղագիտությունն ու ոգին:
Լուսանկարներում, որոնց հիմնական հերոսները երեխաներն ու կենդանիներն են, պատկերված է լայնարձակ երկինքը, մեղմ քամիներն ու հացահատիկի դաշտերի ծփանքը:
Օլսոնը 38 տարեկան էր, երբ որոշեց առաջին անգամ ձեռքը վերցնել թվային ֆոտոխցիկը: Մինչ այդ նա աշխատում էր ոսկերչական զարդերի արդյունաբերությունում: Նրա պատմությունը վառ ապացույց է առ այն, որ երբեք ուշ չէ որևէ բան փոխելու համար:












































