Ստամբուլի դատախազությունը 176 զինվորականների ձերբակալման կարգարագիր է տվել, որոնց կասկածում են Թուրքիայում արգելված «ֆեթհուլահակակնների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցության մեջ՝ տեղեկացնում է Anadolu-ն։
Կասկածյալների թվում են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում մեկ գնդապետ, երկու փոխգնդապետ, հինգ մայոր, յոթ կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ:
Ներկայումս ուժայիններն իրականացում են դրանց ձերբակալման գործողությունը: 2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ և սպաներ ձեռնարկեցին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը վիրավորվել է: Անկարան FETO-ին մեղադրում է խռովության կազմակերպման մեջ: Թուրքիայում FETO-ի աջակցության գործերով հազարավոր մարդիկ են դատապարտվել։