«Սվոբոդա» ուկրաինական խմբակցությունը կոչ է արել հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ այդ երկրների դեսպաններին կանչել Ուկրաինայի ԱԳՆ բացատրություն տալու համար՝ կապված մամուլում հայտնված տեղեկատվության հետ այն մասին, որ վերոնշյալ երկրները ճանաչել են Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի արդյունքները:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է խմբակցության առաջնորդ Օլեգ Ռյագնիբոկը խորհրդարանի նիստին:
«Որոշ երեկրներ սկսել են ճանաչել Ղրիմի հանրաքվեն: Դա անթույլատրելի է: Մենք պահանջում ենք անհապաղ հետ կանչել Ուկրաինայի դեսպաններին Հայաստանից և Ղազախստանից կամ նրանց դեսպաններին կանչել ԱԳՆ՝ բացատրություններ ր տալու համար»,-ասել է Տյագնիբոկը:










































