Sunday, 07 06 2026
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով

Հայաստանյան պրեմիերա. Գուստավ Մալեր՝ «Երգ երկրի մասին»

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մարտի 21-ին կներկայացնի այս համերգաշրջանի ամենակարևոր ծրագրերից մեկը` Գուստավ Մալերի «Երգ երկրի մասին» Սիմֆոնիկ կանտատի հայաստանյան պրեմիերան, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Վեց երգերից բաղկացած ստեղծագործությունը՝ գրված նվագախմբի և երկու վոկալ կատարողի համար, առանձնանում է չինական յոթ քառյակների վրա հիմնված բանաստեղծական տեքստով, որին հայ ունկնդիրն առաջին անգամ հնարավորություն կունենա ծանոթանալու նաև հայերեն լեզվով. Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ բանաստեղծական բոլոր վեց մասերը թարգմանվել են Հակոբ Մովսեսի կողմից հատուկ այս համերգի առթիվ և տպագրված կներկայացվեն ներկա ունկնդիրներին: Մեներգիչները կանտատը կներկայացնեն գերմաներենով:

Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգին որպես մենակատարներ հրավիրված են հանդես գալու Զանդրա Մքմաստերը (մեձո սոպրանո, Հյուսիսային Իռլանդիա) և Լիպարիտ Ավետիսյանը (տենոր, Հայաստան):

Անվանի մեձո սոպրանո Զանդրա Մքմաստերը երաժշտական կրթությունն ստացել է Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի Trinity College երաժշտական բարձրագույն դպրոցում և Լոնդոնի օպերային կենտրոնում: Համերգներով հանդես է եկել Բեռլինի սիմֆոնիկ, Լիոնի ազգային, Նորվեգիայի ռադիո սիմֆոնիկ և միջազգային կարևորություն ունեցող բազմաթիվ այլ նվագախմբերի հետ Եվրոպայում և Միացյալ նահանգներում:

Տենոր Լիպարիտ Ավետիսյանը հայ օպերային արվեստի ամենահեռանկարային երգիչներից է. սովորել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներում: Հանդես է եկել «Վիվա Վերդի» փառատոնում, Լոնդոնի «Հայաստանի պատանի տաղանդներ» համերգաշարում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 21-րդ միջազգային փառատոնում: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է. համերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում, Բելգիայում, Անգլիայում: Երևանի օպերային թատրոնի մեներգիչ է: Լիպարիտ Ավետիսյանը երջանկահիշատակ պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի սանն է: Մարտի 21-ի իր ելույթը Լիպարիտը նվիրում է վերջինիս հիշատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում