Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ղեկավարությունը չի հեռացնի լրագրող Գեորգի Գաբունիային, որ ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է «Ռուսթավի -2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան «Gromadske» հեռուստաալիքի «Նինի վժե» հաղորդման եթերում՝ գրում է lenta.ru-ն:
Գվարամիան նշել է, որ հեռուստաընկերության ղեկավարությունը լրագրողի կողմից ընտրված արտահայտման ձևը համարում է անընդունելի, հետևաբար երկու ամսով նրան աշխատանքից հեռացրել է: Չնայած դրան՝ նա կշարունակի աշխատել հեռուստատեսությունում:
«Ինչ էլ որ Գաբունիան ասի, անկախ նրանից, թե որքան անընդունելի է մեզ համար, ալիքի համար, մեկ ուրիշի համար, դա բացարձակապես օրենքի և սահմանադրության շրջանակներում է», – ասել է գլխավոր տնօրենը: