Կիևը չպետք է շտապի ո´չ Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի ներմուծման, ո´չ էլ արտասահմանյան անձնագրերի անցման հարցում՝ կարծում է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությանը:
«Այստեղ պետք է 7 անգամ չափել և մեկ անգամ կտրել»,- ասել է Յացենյուկը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի կողմից նման նախաձեռնությունը հազիվ թե արդյունավետ լինի Ռուսաստանի վրա ազդեցության տեսանկյունից:
Նրա խոսքով՝ խնդիրն Ուկրաինայի համար ունի կարևոր մարդասիրական նշանակություն ունի, քանի որ անայցագիր ռեժիմի պահպանման հարցում հետաքրքրված են Ուկրաինայի շատ մեծ թվով քաղաքացիներ, առաջին հերթին՝ արևելքում և հարավում, ովքեր Ռուսաստան են գնում աշխատելու, հարազատներ ունեն այնտեղ:
Երեկ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի ներմուծման մասին՝ կապված Ղրիմի իրադարձությունների հետ:











































