ՌԴ Պետդումայի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Կրիվոնոսովը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար որպես այլընտրանք անվանել է Աբխազիան և կովկասյան այլ ուղղություններ՝ հաղորդում է ria ru-ն:
«Ես տեղեկություններ ունեմ, որ Աբխազիայում այժմ ռուսաստանցիների կողմից զբոսաշրջիկների հետաքրքրության աճ կա: Կովկասյան հատվածը նախընտրող զբոսաշրջիկները սկսել են կենտրոնանալ Աբխազիայի վրա»,- ասել է պատգամավորը:
Բացի այդ, նրա կարծիքով, Ադրբեջանը և Հայաստանը նույնպես կկարողանան ներկայացնել այլընտրանք Վրաստանին:
Երկուշաբթ՝ հուլիսի 8-ին, ուժի մեջ է մտել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների արգելքը: