Ամերիկացի ուռուցքաբանները գլխուղեղի քաղցկեղը կբուժեն Watson սուպերհամակարգչի օգնությամբ:
Mercury New թերթի տեղեկություններով՝ IBM ընկերությունը համաձայնագիր է կնքել Նյու Յորքի գենոմի կենտրոնի հետ, որի համաձայն՝ Watson-ը կզբաղվի գլիոբլաստոմայի բուժման մեթոդներով ու տեղեկատվության հավաքմամբ: Գլիոբլաստոմայից տարեկան մահանում է 13 հազար ամերիկացի:
Տեղեկատվության ամբողջ ծավալը, որը վերաբերում է հիվանդությանը, ամեն 5 տարին կկրկնապատկվի: Համակարգիչը կարող է մշակել բոլոր գիտելիքներն ու կատարել սեփական եզրակացություն, ներկայացնել խորհրդատվություններ, որոնք, ըստ ամենայնի, մասնագետներին կօգնեն գտնել քաղցկեղի այդ տեսակի բուժման բանալին:
Համակարգիչն իր անվանումն ստացել է՝ ի պատիվ IBM-ի առաջին նախագահ Թոմաս Վաթսոնի:











































