Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ինչու է կանաչել Սևանը. Լճից լրացուցիչ ջուր բաց թողնելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ

Մի քանի օր է՝ համացանցն ու լրատվամիջոցները ողողված են կանաչ Սևանի լուսանկարներով ու տեսանյութերով։ Կապուտակ Սևանը դարձել է կանաչ Սևան։ Լիճը ծաղկում է, մամռակալում։ Պատասխանատուներն ու քայլեր ձեռնարկողները առայժմ լռում են։ Սևանա լճի ներկա վիճակը նաև վտանգավոր է։ Լճի հարակից՝ Լիճք, Ծափաթաղ և այլ գյուղերից  բնակիչները ահազանգում են անասունների անկման դեպքերի մասին։ Անասունները անկում են լճից ջուր խմելու պատճառով։

Հիշեցնենք, որ նույն պատկերը նաև անցած տարի այս ամսին էր։ Անցած տարի անգամ առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց՝ հորդորելով քաղաքացիներին չլողալ կանաչած ջրերում։

Բնապահպան Սիլվա Ադամյանը հիշեցնում է, որ դեռևս 2008 թվականից էին փորձագետները զգուշացնում, որ լճից հավելյալ ջուր բաց թողնելը կարող է շատ վատ անդրադառնալ լճի էկոհամակարգի վրա։ Դրանից հետո դրան գումարվեցին ջրի ջերմաստիճանի բարձրացումը, լճի հարակից հաստատությունների կոյուղաջրերի հոսքը դեպի լիճ, լիճը չմաքրելը, և արդյունքը ներկա վիճակն է:

«Այս ամեն մասին բարձրաձայնվել է դեռևս 2008 թվականին, բայց կարևորություն չի տրվել հարցին, քանի որ մինչև 2011 թվականը ջրի մակարդակը բարձրանում էր, իսկ դրանից հետո սկսեց մակարդակն անկում ունենալ, և այդ ժամանակ արդեն փորձագետները վերլուծություն իրականացրին և կառավարությանը զգուշացնում էին, որ ջերմաստիճանի բարձրացումը կարող է նպաստել լճի ծաղկմանը։ Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում այս ամենին, և ոչ ոք չէր պատկերացնում, որ այսքան արագ մենք կունենանք այս խնդիրը։ Հայաստանում լուրջ չեն նայում նաև կլիմայական փոփոխություններին և մշտապես մտածում էին, որ փոփոխությունները կշրջանցեն Հայաստանը, բայց արի ու տես, որ մենք հենց այդ գոտում ենք գտնվում։ Այս ամենը հաշվի առնելով, գումարած հավելյալ ջրի բացթողնումները՝ ունենք ներկա վիճակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Ադամյանը։

Նրա խոսքով՝ իրենք մշտապես բարձրաձայնել են, որ չի կարելի հավելյալ ջուր բաց թողնել Սևանից, բայց այս տարի էլ կառավարությունը որոշել է, որ 120 միլիոն խմ ջուր պետք է բաց թողնի, բայց դա էլ է, Ադամյանի խոսքով, վտանգավոր, քանի որ փորձագետները նշում են, որ 55 միլիոն խմ-ից ավելի ջուր Սևանից չի կարելի վերցնել։ «Դրանից ավելի ջուր բաց թողնելը Սևանի համար կարող է մահացու լինել։ Հիմա այդ մահացման պրոցեսը գնում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից ելքերին, ապա բնապահպանի խոսքով՝ կառավարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։ Հույսը դնել միայն նրա վրա, որ լճում առկա ձկնային պաշարը կմաքրի լիճը՝ կլանելով դրանք, ճիշտ չէ։ «Լուրջ փորձագետները նշում են, որ պետք  է անընդհատ ջրի մակարդակը բարձրացնել, որի արդյունքում նոր միայն ջուրը ինքնուրույն կմաքրվի։ Պետք է նաև ափամերձ ու լճի հատակի մաքրման աշխատանքներ իրականացնել, քանի որ լճի հատակում և ափերին նեխման պրոցես է գնում, կենցաղային աղբը պետք է մաքրել, լիճ լցվող կոյուղաջրերի հարցը լուծել։ Եթե այս հարցերը չլուծվեն ու դրան գումարվի ջրի մշտական բացթողնումները, ապա վիճակը գնալով աղետալի կլինի»,- ասաց Ադամյանը։

Փորձագետները նշում են, որ Սևանի ծաղկման պրոցեսը շուտով կավարտվի, ջրիմուռները կիջնեն լճի հատակ, բայց վտանգն այն է, որ պրոցեսը կրկնվող է, խնդիրը չի վերանում։ Այսինքն՝ եթե ջերմաստիճանը իջնի, ծաղկման պրոցեսն ավարտվի, ու ջուրը մաքրվի, ապա դրանից ջրի էկոլոգիայի հարցերը, լճի հատակի հարցերը չեն լուծվում։ Այդ ամենին էլ եթե գումարվում է լճում ձկների արհեստական բուծման գործընթացը և ձկներին ԳՄՊ-ներով հարստացված կերերով կերակրելը, ապա առաջիկայում շատ ավելի լուրջ խնդիրների կարող ենք բախվել։

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակին արագորեն պետք է արձագանքեն կառավարությունը, շրջական միջավայրի նախարարությունը, քանի որ եթե հիմա իրենց հույս են տալիս, թե պրոցեսը դառնալի է, շուտով կմաքրվի ջուրը, ապա կարող է գալ մի պահ, որ այլևս պրոցեսն անդառնալի կլինի: «Պատկան մարմինները պարտավոր են արձագանքել ստեղծված վիճակին, քանի որ կարող է մի օր էլ գալ, որ այդ կանաչը այլևս չվերանա։ Իսկ նման վտանգ կա»,- ասաց Գալստյանը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սևանա լճի կանաչը հետևանք է մի քանի գործոնների՝ կոմունալ կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակներ, կոյուղատարին չմիացած սեպտիկ հորեր, գյուղատնտեություն, անասնապահություն, ջրածածկ բուսական տարածքներ, հատակային նստվածքներ:

«Մի քանի խնդիրներ կան, առաջիկայում նոր ուսումնասիրություն կիրականացվի, և գործողություններ կիրականացվեն՝ հիմնված արդեն կատարված ուսումնասիրությունների վրա։ Տեսեք, Գեղարքունիքի մարզի բոլոր կեղտաջրերը, կոյուղաջրերը լցվում են Սևան։ Նույնիսկ երեք մաքրման կայանները որակական փոփոխություն չեն տալիս, միայն տեխնիկական մաքրում է իրականացվում։ Լճի մաքրումը շատ ավելի լուրջ աշխատանք է»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ 7-10 օրվա մեջ կանաչ գույնը կմաքրվի, կչեզոքանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում