Tuesday, 16 04 2024
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին

«Գնամ կախվե՞մ, որ էլ էս դատարան չգամ․․․». Լարված իրավիճակ՝ Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում, ըստ մեղադրանքի, թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Շարունակվեց վկա Աշոտ Բ.-ի հարցաքննությունը, որ անավարտ էր մնացել նախորդ նիստին:

Վկա Աշոտ Բ.-ն դեպքի պահին Աբովյան փողոցն ի վար է ընթացել՝ նա տաքսի է վարել, մեքենայի մեջ եղել են ուղևորներ: Պետք է եկեղեցու մոտից դեպի աջ թեքվեր՝ այդպիսին էր պատվերը:

Աշոտ Բ.-ն դատարանում նշել է, որ երբ իջնում էր Աբովյան փողոցով, հետևի մեքենան «դալնի-բլիժնի» լույսերով «ճամփա է ուզել», ինքը դեպի աջ է թեքվել՝ և՛ ճամփա տալու համար, և՛ ուղևորներն էին այդպես պատվիրել: Բայց այդ ժամանակ նա տեսել է, որ «ԳԱԻշնիկը» Սայաթ-Նովա փողոցով մտավ խաչմերուկ: Տեղնուտեղը հասկացել է, որ հիմա վթար կլինի՝ մեքենաները կբախվեն. «Տորմուզ տվի, կայնեցի… Գաիշնիկը առաջ էկավ, ԲՄՎ-ն խփեց… ԲՄՎ-ն իր կանաչով էր մտել… Գաիշնիկը շատ դանդաղ մտավ խաչմերուկ… Գաիշնիկները շատ անուշադիր էին՝ դեպի Աբովյան փողոց չէին նայում… Գաիշնիկի միգալկեքը կողքից պարզ չէին էրևում, իմ կանգնած տեղից էրևում էին, բայց ԲՄՎ-ի վարորդը չէր կարող տեսնել… Սիրենը (ձայնային ազդանշանը) չի էղել… Էդ վթարը անխուսափելի էր… Ես խաչմերուկն անցա, իջա մեքենայից, որ օգնություն ցույց տամ… Երբ ԲՄՎ-ն լույսերով ինձնից ճամփա ուզեց, հասկացա, որ արագ ա գալիս… ԲՄՎ-ն խաչմերուկ ա մտել կանաչ լույսով՝ դեռ մի հինգ վայրկյան կար կանաչին…»:

Նախորդ նիստին հրապարակվել է մի հատված վկայի նախաքննական ցուցմունքից, որտեղ վկան ասել էր, թե ԲՄՎ-ն արգելակել է «հավանաբար խաչմերուկի «կանգ գծանշման» հատվածում, բայց վթարը կանխելու համար արդեն ուշ էր…

Իր նախաքննական ցուցմունքի այս մասի վերաբերյալ վկան նախորդ նիստին ասաց, թե միգուցե «բառախաղ է» եղել՝ ինքը ճիշտ նկարագրել է, բայց քննիչը ճիշտ չի ձևակերպել՝ ինքը պնդում է, որ ԲՄՎ-ն արգելակել է դեռ իր մեքենային չհասած՝ խաչմերուկից 20 մ և ավելի հեռավորության վրա՝ ինքը լսել է արգելակների ճռռոցը. «Հիմա կոնկրետ մարդ եմ, էկել, ներկայացնում եմ, ես էդքանն եմ տեսել»:

Մեղադրողը վկային նախազգուշացրել էր սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նկատի ունենալով վկայի խոսքերը, թե քննիչը հնարավոր է՝ սխալ է ձևակերպել իր ասածը:

Վկան նախորդ նիստին արդեն մի փոքր մեղմել էր իր խոսքը. «Ասել եմ՝ չհասած խաչմերուկ՝ տորմուզ ա տվել… Հասել ա ինձ ու տորմուզ ա տվել… Մինչև էդ՝ ԳԱԻ-ն չէր մտել խաչմերուկ , որ ԲՄՎ-ն էլ տորմուզ տար…Նա ԳԱԻ մեքենան չէր տեսել… Նա իմ կողքով տորմուզ տված անցել ա… Բայց եթե զապիս կա, որ խաչմերուկից մի հինգ մետր էն կողմ ա տորմուզ տվել, կարող ա մոմենտի տակ ես սխալվել եմ՝ մի մետր էս յան, մի մետր էն յան… Ես մետրը չեմ տարել, որ չափեմ, բայց գիտեմ, որ մարդը տորմուզ տվել ա…»:

Վկան նախաքննական ցուցմունքի վերը հիշատակված երկու տողը դատական նախորդ նիստին չպնդեց: Նա ասաց. «Պնդում եմ, որ ճիշտ չի ձևակերպված՝ ԲՄՎ-ն արգելակել է 15-20 մետր խաչմերուկին չհասած…»:

Նկատի ունենալով առաջացած հակասությունը՝ մեղադրող Ա. Մարգարյանը միջնորդել էր վկայի ներկայությամբ մեկ անգամ ևս զննել պատահարի պահի տեսագրությունը:

Դատարանը բավարարել էր մեղադրողի միջնորդությունը:

Թվում է՝ այս նիստը պետք է սկսվեր վկայի ներկայությամբ տեսագրության դիտումից: Սակայն նախորդ նիստի կեսից ծանրաբեռնվածության պատճառով բացակայած Ռ. Բալոյանը՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, որ հետազոտել էր դատական նախորդ նիստի ձայնագրությունը, այս նիստում հայտարարեց, որ վկային մի շարք հարցեր ունի, խնդրում է, որ տեսագրությունը դիտելուց առաջ նախ հնարավորություն ընձեռվի իրեն՝ այդ հարցերը վկային տալու:

Դատական այս նիստին, ինչպես և նախորդին, ամբաստանյալի երեք պաշտպաններից ներկա էր մեկը՝ փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ավելի հավասարակշռված պաշտպանական մարտավարություն է կիրառում:

Դատարանը բավարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռ. Բալոյանի միջնորդությունն ու նրան հնարավորություն տվեց հարցաքննելու վկային:

Ռ. Բալոյանը հետաքրքրվեց՝ վկան «մետրերի հետ ո՞նց է», այսինքն՝ հեռավորության չափման նրա պատկերացումները ինչպիսի՞ն են: Ռ. Բալոյանը նկատի ուներ այն հանգամանքը, որ վկան նշել էր, թե իր մեքենան դեպքի պահին կանգնած էր խաչմերուկին 20-30 մետր չհասած, ու ամբաստանյալը ԲՄՎ-ով վազանց կատարելուց առաջ՝ 20-30 մետր խաչմերուկ չհասած՝ արդեն արգելակել էր, ինքը լսել էր արգելակների ճռռոցը:

Վկան ասաց, թե «20-30 մետր»՝ ինքը մոտավորապես է ասել, իսկ երբ նախորդ նիստին ասել է, թե ԲՄՎ-ն արագ էր ընթանում՝« 80-90 կմ/ժ» արագությամբ՝ դա միայն իր կարծիքն էր, ինքն արագաչափ չէ, որ կոնկրետ ու հստակ իմանա՝ ԲՄՎ-ն ինչ արագությամբ էր ընթանում վթարից անմիջապես առաջ: ՃՈ մեքենան շատ դանդաղ է մտել խաչմերուկ՝ 10-20 կմ/ժ արագությամբ, եթե ավելի արագ մտներ, միգուցե կարողանար վթարից խուսափել:

Վկան խնդրեց, որ մեկ անգամ ևս դատարանում հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը: Ըստ երևույթին՝ վկան այս դատական նիստին էր եկել իր նախաքննական ցուցմունքի վերաբերյալ արդեն նոր դիրքորոշումով: Եթե նախորդ նիստում նա հայտարարեց, թե նախաքննական ցուցմունքի միայն «երկու տողը» չի պնդում՝ ԲՄՎ-ի կողմից խաչմերուկի կանգ գծի հատվածում արգելակելու վերաբերյալ, ապա մեկ անգամ ևս լսելով սեփական նախաքննական ցուցմունքը, վկան հայտարարեց. «Էդ ցուցմունքը ավելի ճիշտ ա… Ես էդ ցուցմունքում ոչ մի մետր չեմ նշել, դատարանում եմ մետրների մասին ասել իմ կարծիքը… Նախաքննության ցուցմունքը տալու ժամանակ ինձ մետրների, կիլոմետրերի մասին հարցեր չեն տվել… Դատարանում ճիշտ չեմ հասկացել հարցերը… Բայց ուզում եմ ասել, որ ես չեմ խաբում… Ես ուղղակի չեմ ուզում մեղք վեկալեմ վզիս… Որ ոչ մեկը ինձանից չնեղանա… Ինչ գրած ա նախաքննության ժամանակ, տենց ա… Ես ասել եմ՝ մինչև կանգ գիծը ԲՄՎ-ն տորմուզ ա տվել, տենց ա… Մարդ եմ, ժամանակ ա անցել, կարայի մի քիչ էս յան-մի քիչ էն յան ասեի… Ես խաչմերուկին «հասած-չհասածը» չեմ կարա նշեմ, բայց ԲՄՎ-ի տորմուզների ճռռոցը կյանքում չեմ մոռանա… Կարար և ինձ հասած, մի երեք մետր էլ անցած լիներ ու նոր տորմուզ տար… Ես հարյուր տոկոսով մետրները չեմ կարա ասեմ, բայց տորմուզ տվել ա, ես ճռռոցը լսել եմ, իմ աչքի դեմն ա վթարը էղել…»:

Վկան պնդեց, թե իր տեսողությունը հատկապես գիշերները շատ ուժեղ է, նույնը նաև՝ լսողությունը: Ինքը, իրոք, իր մեքենան կայանած տեղից կարողացել է տեսնել ՃՈ մեքենայի մեջ տուժողների դեմքերը, պնդում է, որ նրանք անուշադիր էին, Աբովյան փողոցի կողմը չէին նայում: Իր լսողությունն էլ է ուժեղ, ինքը ՃՈ մեքենայի ձայնային ազդանշանը չի լսել, իսկ ԲՄՎ-ն ազդանշան տվել է, թե՞ չէ՝ չի լսել՝ ԲՄՎ-ի արգելակների ճռռոցը չէր թողնի, որ լսեր…

Այնուհետև, Ռ. Բալոյանի՝ հարցից հարց «առաջացնելու» մարտավարությունից նեղված՝ վկա Աշոտ Բ.-ն հայտարարեց, թե ինքը կոնկրետ փորձագետ չի, միայն իր կարծիքն է հայտնում, իր կարծիքով՝ ԲՄՎ-ի արգելակների ձայնը լսել է, երբ ԲՄՎ-ն իր մեքենայի հետնամասում էր…

Ռ. Բալոյանը հարցրեց՝ ստացվում է՝ ԲՄՎ-ն այդպես արգելակած, եկեղեցու մոտով աջ թեքվող ճանապարհի մոտից հասել է խաչմերո՞ւկ: Վկան ասաց՝ հա: Հետո ճշտեց, թե ինքն ասել է՝ ԲՄՎ.-ն արգելակել է մինչև «կանգ գիծը»՝ չհասած այդ գծին:

Վկան նշեց՝ այն պահից, երբ ԲՄՎ-ն անցավ իր մեքենայից, ինքը լարված նայում էր լուսացույցին, մտածում էր՝ կանաչ լույսը հանկարծ չփոխի, ու մեկ էլ հանկարծ՝ ՃՈ մեքենան մտավ խաչմերուկ…

«Ես մեքենաս կայանեցի միայն նրա համար, որ ՃՈ մեքենան հելավ խաչմերուկ, ԲՄՎ-ն էլ իմ հետևը տորմուզ տվեց… ՃՈ մեքենայի ձայնային ազդանշանը միացված չէր, միայն փարոսիկներն էին միացված…»:

Ռ. Բալոյանը հիշեցրեց՝ վկան քննիչի մոտ նշել է՝ հստակ չի կարող ասել՝ ՃՈ մեքենայի ձայնային ազդանշանը միացվա՞ծ էր, թե՞ ոչ, իսկ դատարանում հստակ ասում է, թե ձայնային ազդանշանը միացված չէր…

Վկան արդեն ակնհայտորեն նյարդայնանում էր: Նա նշեց, որ ՃՈ մեքենան կարմիր լույսով խաչմերուկ մուտք գործելիս պետք է կամ «սիրենա» միացներ կամ «դռիկներով» ազդանշան տար, որ վարորդները զգոն լինեին…

Ռ. Բալոյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում վկան ասել էր, թե ԲՄՎ-ի արգելակման հետքը պիտի արձանագրված լինի:

Վկան բոլորովին հունից դուրս եկավ: Նա ձեռքերը տարածեց, պարանոցին գցած սրբիչով դեմքը սրբեց ու բացականչեց. «Հո կրակը չե՞նք ընկել, ներվերս չեն հերիքում, գնամ կախվե՞մ, որ էլ էս դատարան չգամ»:

Նախագահողը հորդորեց, որ վկան հանգստանա, հանգիստ վերաբերվի կողմերի հարցերին:

Վկան նշեց, թե ինքը դեպքի վայրում ԲՄՎ-ի արգելակման հետքերը չի տեսել, որովհետև գնացել է տուժողներին օգնելու: Ինքը նախորդ նիստում մեղադրողին հարցրել է՝ արգելակման հետքերը չե՞ն արձանագրվել, դա հարց է եղել, ոչ թե պնդում: Ինքը գիտի, որ ԲՄՎ-ն արգելակել է մինչև վթարը, ինքը արգելակների ճռռոցը լսել է, բայց ինքը տեսագրություն չի դիտել, չգիտի նաև՝ արգելակման հետքեր ֆիքսվե՞լ են փորձաքննությամբ:

Երբ Ռ. Բալոյանը շարունակեց հարցեր տալ, Աշոտ Բ.-ն հայտարարեց. «Էս մարդը հոգեբանական ճնշում ա գործադրում ինձ վրա, էլ ի վիճակի չեմ…»:

Տասը րոպե ընդմիջում հայտարարվեց, որ վկան հանգստանա:

Ընդմիջումից հետո վկան ասաց, թե չի կարող նշել՝ ԲՄՎ-ն իր մեքենային վազանցելուց հետո ո՞ր գոտիով է ընթացել, ո՞ր գոտիով է մուտք գործել խաչմերուկ. «Գոտիներին ուշադրություն չեմ դարձրել, ուշքումիտքս էն էր՝ վթար չլինի…»:

Ռ. Բալոյանը հիշեցրեց նախորդ նիստին վկայի արտահայտած ևս մեկ միտք՝ միգուցե ԲՄՎ-ի վարորդը «արագություն էր հավաքում», որ խաչմերուկը հասցնի կանաչ լույսո՞վ անցնել:

Վկան Ռ. Բալոյանի այս հարցից ևս նյարդայնացավ ու ասաց. «Ես ԲՄՎ-ի վարորդի գլխի մեջ չեմ էղել, ո՞նց կարամ ասեմ՝ ի՞նչ էր ուզում անել…»:

Վկան ենթադրեց, թե վթարը տեղի է ունեցել խաչմերուկի «կանգ գծից» 3-5 մետր հեռու, որովհետև ՃՈ մեքենան «առաջին գծով է մտել խաչմերուկ»:

Լարված մթնոլորտը լիցքաթափվեց, երբ Ռ. Բալոյանն ասաց, թե վկային այլևս հարցեր չունի տալու:

Մեղադրողն էլ հայտարարեց՝ քանի որ վկան ընդունեց, թե նախաքննական ամբողջ ցուցմունքը ճիշտ է, ինքն այլևս չի պնդում միջնորդությունը՝ վկայի ներկայությամբ պատահարի պահը պատկերող տեսագրությունը դիտելու վերաբերյալ:

Դատավարության կողմերը հիշյալ տեսագրությունը անպայման պետք է դիտեն դատարանում, բայց արդեն՝ ո՛չ վկայի պարտադիր ներկայությամբ: Քանի որ մեղադրողն իր միջնորդությունը այլևս չպնդեց, դատարանը հայտարարեց, որ վկա Աշոտ Բ.-ի հարցաքննությունը ավարտվեց: Վկան խոր շունչ քաշեց ու դուրս եկավ դահլիճից:

Դատական հաջորդ նիստին՝ օգոստոսի 14-ին, վկաների հարցաքննությունը կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում