Saturday, 27 06 2026
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային

ՃՈ մեղմ վերաբերմունքը այլ հետևանք ունեցավ․ ինչը կսթափեցնի վարորդներին և ինչ նախագիծ է բերվում ԱԺ

Երկու ճանապարհատրանսպորտային պատահար՝ ընդամենը մի քանի օրում. Երևան-Երասխ ճանապարհին միմյանց բախվեցին երկու մարդատար ավտոմեքենա և Արարատ-Երասխ երթուղին սպասարկող «Գազելը», և բոլոր մեքենաները վերածվեցին մոխրակույտի: Այս պատահարին հաջորդեց լուրը, որ Երևան-Վրաստան ճանապարհին վարորդը քնել է և բախվել բետոնե պատնեշին: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանին և ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին:

Այս առնչությամբ պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը արձանագրեց. «Նախորդ ավտորիտար համակարգը թույլ էր տալիս կաշառքի միջոցով ստանալ վարորդական իրավունքներ, և այդ ծառայությունից շատերն են օգտվել: Եվ ունենք մի իրավիճակ, երբ տրանսպորտային միջոց վարող անձինք չունեն ավտոմեքենա վարելու բավարար գիտելիքներ և հմտություններ, ինչն էլ դառնում է նման ավտովթարների պատճառ»:

Նրա խոսքով՝ ավտովթարների մյուս պատճառն այն է, որ տրանսպորտային միջոցները հաճախ անսարք վիճակում են. «Մենք ունենք շատ հնացած ավտոմեքենաների պարկ: Բացի այդ, մեր պետությունում բացակայում են տրանսպորտային միջոցների անվտանգության մեխանիզմները»:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց, որ կան խնդիրներ՝ նաև կապված ճանապարհային նշանների հետ. «Շատ հաճախ այդ նշանների բացակայությունը հանգեցնում է ավտովթարի: Այս շարքը կարելի է շարունակել, և այս խնդիրները համակարգային լուծման կարիք ունեն»:

Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ ցածր է նաև վարորդների իրավագիտակցության մակարդակը. «Կան չգրված, բայց հայտնի պարզունակ օրենքներ, որոնց հաճախ չեն հետևում վարորդները»:

Մեր զրուցակիցը խնդիր է տեսնում նաև վերահսկողության մեխանիզմների մեջ. «Մարդիկ տեսնում են, որ անվերահսկելի և անպատժելիության մթնոլորտ է եղել, որին նաև նպաստեցին համաներումը, ոստիկանության մեղմ վերաբերմունքը, ինչը այլ կերպ ընդունվեց իրավախախտ վարորդների կողմից. այս ամենի հետևանքով ավելացավ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը»:

Անդրադառնալով Վրաստանի դեպքին՝ Սերգեյ Ղահրամանյանը նկատեց՝ դա իրավագիտակցության հարց է. «Վարորդը բեռնախցիկում մարդ է տեղափոխել և անպատիժ հասել է մինչև Վրաստան, այսինքն՝ այդպես Հայաստանով անցել է: Անվերահսկելիության պատճառներից մեկը ռեսուրսների անբավարարության խնդիրն է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում