«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը դեռ Մոսկվայում է: Հիշեցնենք, որ նա Մոսկվա էր գնացել ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը մամուլում հայտարարել է, որ Քոչարյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ: Ստացվում է` Քոչարյանը Մոսկվայում է այն ժամանակ, երբ այստեղ ոչ իշխանական չորս ուժերը համաձայնության են գալիս կառավարության հրաժարականի պահանջի շուրջ:










































