Վաշինգտոնի կողմից Ազգային անվտանգության գործակալության միջոցով իրականացվող համացանցային լրտեսումը սպառնալիք է ժողովրդավարությանը: Այս մասին հայտարարել է ամերիկյան կորպորացիայի նախագահ Լարի Փեյջը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ինձ շատ վրդովեցնում է այն, որ ԱՄՆ կառավարությունն այդ ամենն արել է գաղտնի և հարկ չի համարել մեզ (հասարակությանը) տեղյակ պահել»,- նշել է նա՝ Կանադայի Վանկուվեր քաղաքում ելույթ ունենալով ինովացիոն համաժողովում: «Ես չեմ կարծում, որ մենք կապրենք ժողովրդավար հասարակությունում, եթե ստիպված ենք համացանցից օգտվողներին պաշտպանել կառավարությունից»,- ասել է նա:
Փեյջի խոսքով՝ ինքը չի հերքում փաստարկը, որ ազգային անվտանգության ապահովման շահերը հատուկ ծառայություններից պահանջում են էլեկտրոնային լրտեսում: Սակայն նրա խոսքով՝ հասարակությունը պետք է իմանա, թե ինչպիսին են այդ գործունեության պարամետրերը, ինչպես և ինչու են հատուկ ծառայությունները զբաղվում լրտեսմամբ:
«Կառավարությունը, այդ ամենն անելով գաղտնի, վնասում է ինքն իրեն,- համոզված է Փեյջը:- Մեզ պետք է բաց քննարկել դա, այլապես ժողովրդավարությունը չի աշխատի»:










































