Wednesday, 15 05 2024
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր

«Շատ ճիշտ արեց Պուտինը, ես իրա ցավը տանեմ». Վարդան Ղուկասյան

Իր ռուսական հայացքներով, ռուսամետությամբ հայտնի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ է համարում Ղրիմի և Ուկրաինայի հարցում Պուտինի դիրքորոշումը: Իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշումը համարում է «փայլուն»:

«Շատ ճիշտ արեց Պուտինը, ես իրա ցավը տանեմ, էդպես է պետք, որովհետև դա իրենց պապական հողն է: Ու հետո՝ ամեն մարդ իր կողմնորոշումն ունի. եթե ժողովրդի 90 տոկոսն ասում է, որ ուզում է Ռուսաստանին միանալ, ուրեմն պետք է միանա: Շատ ճիշտ արեց Պուտինը: Ամբողջ աշխարհի, Միացյալ ազգերի կազմակերպության օրենքների մեջ ամրագրված է, որ յուրաքանչյուր տարածքում, ովքեր որտեղ բնակվում են, հանրաքվե են անում, և ոչ ոք իրավունք չունի իրենց կամքին բռնանալու: Փառք Աստծո, էդպես էլ եղավ»,- ասաց Ղուկասյանը:

Մեր դիտարկմանը՝ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է ռուսական զորքի ճնշման ներքո, ինչպե՞ս կարելի է ճանաչել այդ հանրաքվեի արդյունքները, Ղուկասյանը արձաքանքեց. «Էդպիսի ոչ մի ճնշում էլ չի եղել, էդպիսի բան չկա, ու ոչ մեկս չի տեսել: Ես գիտեմ, որ Ղրիմում շատ հայեր են ապրում, էնտեղից մենք ինֆորմացիա ունենք, որ իրենք բոլորը՝ 90 տոկոսն իսկապես ուզում են միանալ Ռուսաստանին:

Ինչու չպետք է միանան Ռուսաստանին, երբ երկու հոգի հարբած վիճակում այդ տարածքը, իրենց կնոջ կամ մոր փոխարեն, բռնել տվել էին Ուկրաինային: Ուկրաինան էլ նույն Ռուսաստանն է՝ կիևսկայա ռուս, ես զարմանում եմ, որ հեռուստատեսությամբ էդ բառերը չեն ասում: Վերջապես՝ նրանք հարազատ եղբայրներ են, և պետք չի նրանց մեջ կռիվ քցել. էդքան բան»,- հավելեց Ղուկասյանը:

«Շատ ճիշտ է անում, ողջունում եմ նմանատիպ ղեկավարին՝ ինչպիսին Պուտինն է, ազգասեր, հայրենիք սիրող, և ես տեսա, որ այսօր իր ազգի համար լաց էր լինում: Թեև ասում են՝ բռնապետ է, բայց առանց դրա չի լինի: Դեմոկրատիայի տակ ավելի շատ բռնապետություն կա, քան թե Պուտինի գործելաոճում»:

Գյումրու նախկին քաղաքապետը նաև կարծիք հայտնեց, որ Ղրիմի հարցի այսօրինակ կարգավորումը «կաջակցի Ղարաբաղի հարցի լուծմանը, կնպաստի, որ Ղարաբաղի հարցն էլ լուծվի, և ամբողջ աշխարհը կճանաչի Ղարաբաղը»:

Հակառակ իր պրոռուսական դիրքորոշման՝ Ղուկասյանը դեմ է, որ Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ինչպես օրերս առաջարկել էր Վլադիմիր Ժիրինովսկին: «Ինչո՞ւ պետք է Ղարաբաղը միանա Ռուսաստանին: Ժիրինովսկին իր կարծիքը ունի, բայց մենք էնտեղ արյուն ենք թափել, դա մեր պապական հողն է, դա հայկական հող է: Դա հայոց տարածք է, և պետք է այնտեղ հայերեն խոսեն»,- եզրափակեց Վարդան Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում