Monday, 08 06 2026
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին

Հրվ․ Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կայուն է, սակայն մտահոգիչ. ԱԱԽ քարտուղար (տեսանյութ)

Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակը կայուն է, սակայն մտահոգիչ՝ չկարգավորված հակամարտությունների պատճառով. «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսին իր բացման խոսքում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց, որ վեց տարի է՝ գործում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է անձամբ, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման այն մարմինները , որոնց գործունեությունն այս կամ այն կերպ առնչվում է ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ-ՆԱՏՕ միջգերատեսչական հանձնաժողովի նախանշված բոլոր միջոցառումներն իրականացվել են:

Անդրադառնալով տարածաշրջանին՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը կայուն է, սակայն մտահոգիչ՝ չկարգավորված հակամարտությունների պատճառով, քանի որ դրանք բացասական հետևանքներ են ձևավորում: Նրա գնահատմամբ՝ հակամարտությունների հնարավոր ակտիվացումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար:

«ՀՀ-ի համար կարևոր է կայուն տարածաշրջանը, տարածաշրջանն այսօր բարդ իրավիճակում է, որտեղ ՀՀ-ն հանդես է գալիս տարածաշրջանում առկա խնդիրները փոխընդունելի փոխզիջումների միջոցով կարգավորելու օգտին: Դա ավելի ընդունելի է, քան անխոհեմ առճակատումը, որը ապագային միտված հարաբերություն է: Մենք մեր հարևանների հետ պետք է կարողանանք հաստատել ապագային միտված հարաբերություններ»,- ասաց ՀՀ ԱԱԽ քարտուղարը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը լուրջ հնարավորություն կտա ոչ միայն մեր տարածաշրջանին բերել խաղաղություն, այլև միասին՝ բարեփոխումների միջոցով, տարածաշրջանը զարգացնել, սակայն թուրքական կողմից գործնական քայլեր չեն երևում՝ բացի հնչող հայտարարություններից: Սակայն, ըստ նրա, ՀՀ-ն շարունակում է հստակ շարադրել իր մոտեցումը, այն է՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հարաբերությունների. սա է ապագայի ճանապարհը: Այս հարցում, նրա որակմամբ, կարևոր է ՀՀ-ի միջազգային գործընկերների ըմբռնումը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, ապա Բաղդասարյանի փոխանցմամբ՝ մարտի 23-25-ը նախատեսվում է Ալիև-Սարգսյան հանդիպումը, և ՀՀ-ն շարունակում է հանդես գալ ԼՂ հիմնախնդրի ոչ միայն խաղաղ, այլև փոխզիջումներով կարգավորման օգտին: Նրա խոսքով՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է, քանի որ ձեռք բերված պայմանավորվածություններն իրենց շարունակությունը չեն ունենում, բայց անվտանգ ու կայուն տարածաշրջանը ոչ միայն ՆԱՏՕ-ի համար է կարևոր, այլև քաղաքակիրթ հանրության:

«ԼՂ հիմնախնդրի շուրջ պետք է կարողանանք փոխընդունելի լուծում գտնել: Տեսնում ենք Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ քաղաքականությունը, տեսնում ենք լուրջ հակահայկական քարոզչություն, ինչը մեզ համար մտահոգիչ է: Մենք մեր ժողովրդին չենք տրամադրում պատերազմի»,- ասաց նա:

Վերջինս խոսեց նաև ՀՀ-Վրաստան հարաբերությունների կարևորության մասին: Նա նշեց, որ Վրաստանը բարենպաստ դիրք է գրավում տարածաշրջանում: Նրա խոսքով՝ ՀՀ-Վրաստան գործակցությունը շարունակվելու է հիմնվել բարիդրացիական հարաբերությունների վրա, ՀՀ-ն շահագրգռված է Վրաստանի հետ երկխոսությունը զարգացնել բոլոր ուղղություններով:

«Մենք պարտավոր ենք մեկս մյուսին աջակցելով առաջ գնալ և տարածաշրջանում խաղաղություն ստեղծել: Վրաստանը կարևոր է նաև խոշոր հայկական համայնքով: Հայ-վրացական հարաբերությունները կզարգանան, կարևոր ենք համարում, որ Վրաստանը կարողանա շարժվել բարեփոխումների իր օրակարգով, ունենա ՌԴ-ի հետ կառուցողական հարաբերություններ, քանի որ մենք հանդես ենք գալիս համադրման քաղաքականության դիրքերից: Մենք չէ, որ պետք է դատավոր լինենք տարբեր հարաբերություններում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակվում են արդյունավետ կերպով զարգանալ: «Խիստ դրական ենք վերաբերվում Իրանի շուրջ ծրագրի կառուցողականությանը և առկա լարվածության թուլացմանը: Հույս ունենք, որ զարգացումները դրական ընթացք կունենան»,- այսպես ավարտեց իր բացման խոսքը Արթուր Բաղդասարյանը:

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում