Տեխասում մահապատժի է ենթարկվել 33-ամյա ռեփեր Ռեյ Ջասփերը, ով մեղավոր էր ճանաչվել ձայնագրման ստուդիայի տիրոջ՝ Դևիդ Ալեխանդրոյի սպանության մեջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դատավճիռն իրականացվել է մարտի 19-ին՝ Հանթսվիլում: Տղամարդուն ենթարկել են մահացու ներարկման:
Ջասփերը մեղավոր էր ճանաչվել 2000 թվականին: Նա ձերբակալվել էր 1998 թվականին: Հանցագործության նպատակը ստուդիայի սարքավորումների գողությունն էր: Նշվում է, որ սպանությունից առաջ Ջասփերն ու նրա հանցակիցները երկու ժամ ձայնագրվել են ստուդիայում:








































