Thursday, 18 06 2026
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին

Ճանապարհային սպանդը շարունակվում է՝ 6 զոհ, 12 վիրավոր․ ովքե՞ր են պատասխանատուները

Արարատի մարզում երեկ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կամրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:

Սարսափելի պատահարը ցնցել է ամենքին ու երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են տեղի ունեցածի պատճառները՝ ոմանք անկեղծորեն ցանկանում են պարզել տեղի ունեցածի պատճառներն ու պատասխանատուներին, մյուսները տրվում են անգամ քաղաքական շահարկումների գայթակղությանը։

Նման պատահարներ տեղի են ունենում անգամ ամենազարգացած երկրներում, սակայն դրանցում ռիսկերը ճիշտ են կառավարվում ու հնարավորինս մեղմվում են, ինչը չկա մեր երկրում, որովհետև բացակայում է հավաքական պատասխանատվությունը, պետական ինստիտուտների ու հանրային պատասխանատվության ինտիտուտը։

Անգամ հեղափոխությունից հետո երկրում չկա, բացակայում է երթևեկության անվտանգության հայեցակարգ, ինչի հետևանքով Հայաստանի ճանապարհներին մահանում են անմեղ մարդիկ՝ չնայած ոստիկանության ներկայացրած պոզիտիվ վիճակագրությանը։

Խնդիրն ավելի գլոբալ է  ու պետք չէ թիրախավորել միայն Ճանապարհային ոստիկանությանը, որն, անշուշտ, բավարար չափով չի բարեփոխվել ու, ըստ ամենայնի, երկրում պահպանվում են մեքենաների ոչ պատշաճ տեխզննությունը, կոռուպցիոն դրսևորումները վարորդական իրավունքի ձեռքբերման գործընթացում։

Բայց նաև մեկ այլ խնդիր կա, որը վերաբերում է գործող իշխանության հռետորաբանությանը, քաղաքացիների վարքագծին։ Հեղափոխությունից հետո բարձր մակարդակով շատ հաճախ խրախուսվում է բեսպրեդելը, երբ իշխանությունն իր օրակարգի համար պարբերաբար չարաշահում է փողոցի  գործոնը, ինչը հասարակության տարբեր շերտերի մոտ դեգրադացնում է քաղաքացիական արժեքները՝ ծնելով անպատժելիության, զոռբայության դրսևորումներ, ինչի հետևանքով «դուխով» քաղաքացիները կարող են պարզապես անտեսել օրենքը, ոստիկանությանը։ Այս երևույթը կա ու այդ «մշակույթը» թելադրվում է «վերևից»՝ յուրացվելով հասարակության տարբեր շերտերի կողմից, որոնք ազատությունը շփոթում են բեսպրեդելի հետ։ Եթե նախկինում նման սանձարձակ վարքագիծը բնորոշ էր միայն, այպես կոչված, քրեաօլիգարխիկ սեգմենտին, հիմա տարածվել է նաև հասարակության այլ, այսպես կոչված, «հասարակ» շերտերի վրա։

Նման պատահարները անխուսափելի կլինեն, քանի դեռ երկրում գոյություն ունեն ոչ բարվոք ճանապարհներ ու նաև հանրային գիտակցություն, որ անվտանգ երթևեկության ապահովումը միայն ոստիկանության պարտականությունն է, իսկ վարորդների «առաքելությունը»՝ «շուստրիությամբ» օրենքներ խախտելն է։ Մեծ հաշվով՝ գործ ունենք իշխանության անհամարժեքության, հասարակության դեգրադացված ընկալումների համադրության ու դրա արդյունքում ծնվող ողբերգությունների հետ, որի հետևանքով Հայաստանի ճանապարհներին ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ հակառակորդի գնդակից։

Ցավոք, հետևություններ չենք անելու նաև երեկվա ողբերգությունից, որովհետև մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությունը իրենից դուրս ու դիմացինի մեջ է տեսնում՝ վստահ, որ նման փորձանք կարող է պատահել միայն ուրիշի հետ ու այլոց պատճառով։

Երեկվա ողբերգությունը բացահայտեց նաև իշխանության օպերատիվ արձագանքման անկարողությունը։ Ողբերգական պատահարից հետո ակտիվ էին միայն ԶԼՄ-ները, իսկ իշխանության ներկայացուցիչներն արձագանքեցին միայն ժամեր անց, երբ հասարակությունն արդեն բարձրաձայնել էր երկրի ղեկավարության անտարբերության, նրա անհամարժեք վարքագծի մասին։ Սակայն ռացիոնալ արձագանքման ունակությունից զրկված է նաև հասարակությունը, որը, մեծ հաշվով, ամեն ինչ բարդում է միայն իշխանության վրա՝ մոռանալով, որ ճանապարհային սպանդը նաև իր անպատասխանատու վարքագծի հետևանք է։

Զոհերի կյանքն այլևս հետ բերել չենք կարող, բայց պարտավոր ենք հետևություններ անել՝ առնվազն ճանապարհային սպանդը կանխելու, նման ռիսկերը կառավարելի դարձնելու ու չեզոքացնելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում