Sunday, 21 06 2026
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Պատճառը ոչ ոք չի կարողանում հասկանալ, մտածում եմ՝ Ռուսաստանից վախն է. ինչո՞ւ չի տրվում քաղաքական գնահատական

«Ռուսաստանի միտումներն ակնհայտ են, Ռուսաստանի վերաբերմունքը որևէ գաղտնիք իրենից չի ներկայացնում։ Այն, ինչ Ռուսաստանը անում է հետխորհրդային տարածքում, ոչնչով չի տարբերվում մեկը մյուսից՝ նկատի ունեմ թե՛ մեզ, թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այդպիսի ակնհայտ թշնամական վերաբերմունքը բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը փորձում է իր հսկողության տակ պահել ամբողջ հետխորհրդային տարածքը՝ Մերձբալթյան երկրներն անդառնալիորեն հեռացան, մնում է՝ Անդրկովկասում ձեռքերը պահեն զարկերակին, եթե դա էլ չլինի, նրանք զրկվում են որևէ ազդեցությունից, ինչն իրենց համար հավասարազոր է մահի։ Ներքին քաղաքականության անհաջողությունները, ծայրաստիճան վատ վիճակը, որը ստեղծվել է և օրեցօր ավելի է վատանում սոցիալական ոլորտում, բացատրվում է միայն արտաքին գործոններով, իրենք միշտ էլ ասում են, որ շրջապատված են մութ ուժերով ու սադրանքների են ենթարկվում»։

Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, բազմաշերտ է. «Բայց երբեմն շատ բարդ է հասկանալ, թե ինչով է բացատրվում։ Ամիսներ շարունակ ասում եմ ու պնդում՝ չկա նախկին հանցագործ ռեժիմին քաղաքական գնահատական։ Մինչև հիմա չկա և հասկանալի չէ, թե ինչու։ Պատճառը ոչ ոք չի կարողանում հասկանալ։ Բայց եթե իրերն իրենց անուններով անվանենք, ապա պարզ կդառնա, որ պատճառը Ռուսաստանից վախն է։ Ռուսաստանն ինչ-որ լծակներ ունի, որոնցով ճնշում է, այդ թվում՝ մեր հեղափոխական իշխանություններին, կարողանում է ճնշել, այնպես անել, որ տարբեր միջազգային ատյաններում քվեարկենք Ռուսաստանի օգտին՝ ինչպես ակադեմիկոս Մարտիրոսյանն էր ասում՝ մի քանի քոսոտ երկրների հետ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այլ պատճառաբանություն չկա. «Ներքին քաղաքականությունը քչի թե շատ կարելի է հասկանալ, չնայած այստեղ էլ շատ ժամանակ ոտները կախ են գցում, վախեցնում, չնայած այստեղ էլ տունտունիկ, մուկն ու կատու խաղալը շատ ժամանակ մարդկանց զայրացնում, վրդովվեցնում է։ Դա մարդկանց նյարդայնացնում է ու ստիպում, որ շատ ժամանակ ավելի կտրուկ մեկնաբանեն, ավելի կտրուկ խոսեն այդ մասին։ Դա, իհարկե, օրեցօր իջեցնում է իշխանության վարկանիշը, իսկ դա, անձամբ ինձ համար, մտահոգիչ է։ Ես միշտ պաշտպանել եմ հեղափոխական իշխանություններին, երիտասարդներին, աշխատում եմ իրենց համար թև ու թիկունք լինել, բայց երբեմն այնպիսի բաներ են անում, որ անհասկանալի ու անբացատրելի է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում