Ադրբեջանի զինված ուժերից մեկում հակատանկային պայթուցիկի պայթյունի արդյունքում երկու զինծառայող է զոհվել, մեկը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պայթյունի հետևանքով զոհվել է վառատար Ամիդին Ագալարովը և ավագ սերժանտ Սամիր Սալահովը, վիրավոր է Նուրլան Մամեդովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարության տեղեկություններով՝ զինամթերքը ընկել է զինվորի ձեռքերից, ինչի արդյունքում պայթյուն է տեղի ունեցել:
«Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։