ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ հիշատակելով Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հնարավոր ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք չենք պատրաստվում Ուկրաինայում ներքաշվել ռազմական սցենարում: Կա ուրիշ ճանապարհ, և ես կարծում եմ՝ նույնիսկ ուկրաինացիներն են խոստովանում, որ մեր ռազմական դիմակայությունը Ռուսաստանի հետ տեղին չի լինի և օգուտ չի բերի հենց Ուկրաինային»,- պարզաբանել է Օբաման:
«Մենք մտադիր ենք մոբիլիզացնել մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները՝ համոզվելու, որ ունենք ուժեղ միջազգային կոալիցիա, որը հստակ ազդանշան է ուղարկում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:










































