Wednesday, 01 07 2026
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայ տղաների աշխարհը չափազանց քրեական է․ կրիմինալիզացված միջնադարը փչացնում է մեր կյանքը

Այսօր Սահմանադրության օրն է։ Պետական տոն, որը նշվում է 1995 թվականից։ Այս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ մենք շատ անլուրջ մոտեցում ունենք Սահմանադրությանը՝ որպես մեր հասարակության հարաբերությունները կարգավորող ամենակարևոր գործիքներից մեկի, և սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից մենք շատ հեռու ենք։ Հաշվի առնելով այսօրվա տիրող սահմանադրական ճգնաժամը և դատաիրավական համակարգի հետ կապված գործընթացները, որքանո՞վ է մեր հասարակությունը մոտ սահմանադրական հասարակություն դառնալուն «Առաջին լրատվական»-ի հարցին մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ այդ ոլորտում ինչ-որ մի բան շատ լրջորեն փոխվել է, որը մեզ կմոտեցնի պրոսահմանադրական հասարակություն դառնալուն։ Պարզապես հետհեղափոխական շրջանում, կարծես թե, իշխանությունը կրճատել է հեռավորությունը հասարակությունից կամ ժողովրդից։ Բայց արդյո՞ք այդ հեռավորության կրճատումը կարող է բերել նրան, որ մեր հասարակությունը կդառնա ավելի օրենքով ապրող։ Դա դեռ շատ լուրջ խնդիր է և կապված է ոչ միայն իշխանության դիրքորոշման հետ, այլ, ընդհանրապես, հասարակությունում գոյություն ունեցող օրենքով ապրելու ավանդույթին կամ մշակույթին։ Ես ցավով պետք է նշեմ, որ հասարակության մեջ համատարած մոտեցում չկա օրենքով և օրենքին համապատասխան ապրելու»։

«Գիտե՛ք, բացի նրանից, որ գոյություն ունի ֆորմալ Սահմանադրություն, անկեղծ ասած՝ 1995 թվականից բոլոր հանրաքվեները կասկածի տեղիք են տվել։ Հենց առաջին սահմանադրական հանրաքվեն չափազանց բացասական ավանդույթներ դրեց, և ամբողջ այդ բացասական ավանդույթները, որոնք դրվեցին 1990-96 թվականներին, շարունակվեց և եկավ հասավ 2015 թվականի հանրաքվեին։ Մենք, ըստ էության, ոչ մի փոփոխություն այդ տարիների ընթացքում չունեցանք, ցավոք, չունեցանք։ Ընդհանրապես, Սահմանադրության պահանջը հասարակության մեջ առաջացել է օրենքով ապրելու մղումից, ցանկությունից, երբ եթե ոչ ամբողջ հասարակությունը, ապա գոնե հասարակության էլիտաները գիտակցել են, որ այդպես անկանոն և չգրված օրենքների միջոցով ապրելով չեք կարող զարգանալ և առաջ գնալ, անհրաժեշտ է ձևավորել թղթի վրա գրված օրենքներ, պայմաններ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք գալիս։ Այսինքն՝ Սահմանադրության պահանջն առաջացել է հասարակության ներքին մղումից»,- հավելեց Աղասի Թադևոսյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում