Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Սերժ Սարգսյանին «խանգարող» շոգերը․ ի՞նչ է թաքցնում երրորդ նախագահը

Այսօր Հանրապետական կուսակցության անդամները՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելություն են կատարել Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան։ Իհարկե, միայն Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ վերնախավը կարող են բացատրել, թե ինչով է պայմանավորված Սահմանադրության օրվա նման «արժևորումը»։ Ըստ ամենայնի՝ «վոժդիզմը» հոգեբանորեն շատ խոր արմատներ է ձգել Սարգսյանի մոտ, ու նա անգամ Հանրապետության ինստիտուցիոնալությունն խորհրդանշող օրն արժևորում է հայոց արքաներին, որոնք շատ դեպքերում արդարությունն ու օրինականությունն ասոցացրել են իրենց քմահաճությունների, սուբյեկտիվ ընկալումների հետ։ Մինչդեռ տրամաբանությունը հուշում է, որ Սահմանադրության օրը գոնե Երրորդ հանրապետության գործող ու նախկին առաջնորդները պետք է անեն քայլեր, որոնք ուղղված են ժողովրդավարության, Հանրապետության անշրջելիության մասին հանրային տրամադրությունների արմատավորմանը։

Ինչևէ, գալով այսօրվա այցին՝ նկատենք, որ այն բովանդակային առումով դարձյալ հարուստ չէր՝ հար և նման Սերժ Սարգսյանի վերջին շրջանի «ակտիվությանը», երբ նա գերադասում է փիլիսոփայել, պաթետիկ ելույթներ ունենալ հայրենասիրության մասին ու գրեթե լռում է, երբ տրվում են կոնկրետ քաղաքական հարցեր։

Այցի ավարտին լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվել են, թե արդյոք հետևո՞ւմ է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, և ի՞նչ տպավորություն է ստացել, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է, որ հետևում է բոլոր գործընթացներին։ Իսկ տպավորությունների մասին Սերժ Սարգսյանը խոստացել է խոսել շոգերն անցնելուց հետո։ Անդրադառնալով Սահմանադրությանը, ՀՀ երրորդ նախագահը նախ շնորհավորել է օրվա առթիվ, ապա հավելել է. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ այն հանգամանքից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարզ է»։

Ինչպես տեսնում ենք՝ Սերժ Սարգսյանն անուղղակի քաղաքական պատասխան է տվել միայն Սահմանադրությանը վերաբերող հարցին, իսկ այլ հարցերում երրորդ նախագահին այս անգամ խանգարել են «շոգերը», որոնց ավարտից հետո ՀՀԿ առաջնորդը խոստացել է խոսել։

Նախ՝ Սահմանադրության մասին։

Առնվազն զավեշտ է, երբ Հիմնական օրենքը «գիտունիկներից» պաշտպանում է մի մարդ, որն ուղղակի ոտնձգություն է կատարել Սահմանադրության դեմ՝ իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, ավելին՝ նրա թիմի երկնած սահմանադրական կարգավորումները մի շարք դեպքերում ականապատել են նաև հետհեղափոխական Հայաստանի պետական, քաղաքական համակարգերը՝ պարբերաբար ստեղծելով ֆորսմաժորային կամ ճգնաժամային իրավիճակներ։ Ու հիմա՝ երբ Սերժ Սարգսյանը խոսում է Սահմանադրությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, տպավորություն է ստեղծվում, որ նա փորձում է պաշտպանել այն իրավական, սահմանադրական անկայունությունը, որը սպառնում է չեղարկել հեղափոխության օրակարգը։

Ինչո՞ւ է «շոգերին» ակտիվացել Սերժ Սարգսյանը, եթե քաղաքական ասելիք ունի «շոգերն անցնելուց հետո», կամ՝ ո՞ւնի Սարգսյանն ասելիք, թե՞ պարզապես զբաղված է մանիպուլյացիայով՝ լուծելով մարտավարական ինչ-ինչ խնդիրներ։

Չեմ կարծում՝ Սերժ Սարգսյանն այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հավատում է իր ծննդյան օրվան ձոնված երգում իրեն վերագրված «հերոսի» դերին, հակառակ պարագայում՝ նա այսօր կլիներ քաղաքականություն ստեղծողի, ոչ թե պատմության իներցիայով ապրողի կարգավիճակում։ Սերժ Սարգսյանի այսպիսի ներկայությունը քաղաքական կյանքում ու նրա աննպատակ գոյությունը ՀՀԿ նախագահի պաշտոնում ենթադրում են, որ նախկին իշխող կուսակցությունը ռեբրենդինգի ու իրական քաղաքականություն վերադառնալու ռեսուրսներ չունի։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանը հենց այն դուռն է, որը երաշխավորված փակում է ՀՀԿ-ի ապագայի ճանապարհն, ըստ այդմ՝ նույնիսկ տեսական վտանգ չի կարող ներկայացնել գործող իշխանության համար, եթե չասենք հակառակը՝ իր ներկայությամբ Փաշինյանի թիմին թողնում է առանց իրական այլընտրանքի, որն օբյեկտիվորեն չի կարող ձևավորվել նախկին համակարգի սեգմենտների կողմից։

Կարող ենք վստահաբար ենթադրել, որ Սարգսյանը թաքցնում է ոչ թե ասելիքը, այլ իր «ակտիվության» բուն պատճառը։ Նա հերթական անգամ փակում է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը՝ այս անգամ խանգարելով, որ երկրորդ նախագահը կարողանա կոնսոլիդացնել նախկին համակարգի բեկորներին, կամ կարողանա դառնալ իշխանությանը հակադրվող բևեռի առաջնորդ։ Այլ խոսքով՝ Սերժ Սարգսյանի «ակտիվության» թիրախը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Ռոբերտ Քոչարյանը, որի հետ երրորդ նախագահը դիմակայության մեջ է նախկին համակարգի «բաժնետոմսերի» համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում