Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսե Ռոդրիգեսը ուևորբել է Գերմանիա՝ Աուգսբուրգ, ծնկի խաչաձև կապանների վիրահատությանը պատրաստվելու համար: Այս ամբողջ ժամանակահատվածում Խեսեն կլինի «Ռեալ»-ի բժիշկների հսկողության տակ: Այս մասին հաղորդում է արքայական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին կայացած ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ռեալ»-«Շալկե» պատասխան հանդիպման 7-րդ րոպեին Խեսեն ծնկի խաչաձև կապանների ծանր վնսվածք էր ստացել:






































