Ամերիկյան 30 Seconds to Mars ռոք խումբը, որը օրերս համերգներով Կիևում է եղել, ցնցված է տպավորություններից: Հատկապես դա վերաբերում է Ջարեդ Լետոյին, որը Մայդան է այցելել: Իր տպավորությունների մասին նա պատմել է «Светская жизнь» հաղորդմանը:
«Ես այնտեղ մարդկանց տեսա, ովքեր շատ են անկախություն և իրենց երկրի համար լավ ապագա ուզում: Մայդանում տեղի ունեցած մարդասպանությունները ողբերգություն են: Եվ երբ այնտեղ ես գտնվում, կորստի ցավը հատկապես ծանր է լինում: Ես անկեղծորեն ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին: Այդ ողբերգությունը միաժամանակ ոգևորում է և վարակում է ազատության վիրուսով»,- ասել է Ջարեդը:
Լետոն շատ է զարմացել, երբ տեղեկացել է, որ ուկրաինացի ժողովրդին աջակցության իր բառերը կտրել են «Օսկարի» մրցանակաբաշխության ռուսական հեռուստատարբերակից:
«Դա էլ հենց ցենզուրան է: Ես ցնցված եմ, թե մարդիկ ինչպես են վախենում խոսքի ուժից և նրանից, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ իմ բառերը: Ճիշտն ասած՝ ես չէի սպասում, որ «Օսկարի» մրցանակաբաշխության իմ ելույթը կարող էր ինչ-որ մեկի կողմից գրաքննության ենթարկվել»,- նշել է Լետոն:











































