Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լիսաբոնում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպել է, այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրություններից կից լուսանկարից: Սակայն նման հանդիպման մասին` պաշտոնական հաղորդագրության մեջ ոչինչ նշված չէ: Դատելով լուսնկարից Նալբանդյանն ու Մամեդյարովը կար կարճատև զրույց են ունեցել Լիսաբոնյան միջանցքներում: Ի դեպ, նման առանձնազրույցներ նախարարը ունեցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ:
Ըստ ադրբեջանական APA գործակալության` Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Էլխան Պուլուխովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների լիսաբոնյան հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրել և կարճատև է եղել: