Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մասնակցությամբ բանակցությունները տեղի կունենան օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:
Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը: Նրա խոսքերով, առաջին նման հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին Ստամբուլում, երկրորդ բանակցությունները ևս տեղի կունենան այդ քաղաքում:
Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել են քառակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: «Հստակ ամսաթիվը կհաստատվի»,- ասել է Պեսկովը: