Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը երեկ անսպասելիորեն այցելել է Կարակասի ռազմական բազա՝ ապացուցելու, որ ինքը լիարժեք ղեկավարում է երկիրը, չնայած մի քանի շաբաթ առաջ իրականացված ծանր վիրահատությանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Մենք ապրելու ենք, մենք հաղթելու ենք, ամեն»,- ասել է Չավեսը զինվորականներին՝ նրանց հետ զբոսանքի ժամանակ:
Նա բավական վատ տեսք է ունեցել և խնդիրներ՝ կապված քայլելու հետ։ «Ես շատ ժամանակ չունեմ»,- ասել նա՝ ակնարկելով իր նախկին մի քանի ժամանոց ելույթները: Բարձրաստիճան զինվորականները, ինչպես և Չավեսը, հագած են եղել սպորտային համազգեստ: