Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Biglemon-ի համար թրաֆիկինգը նորմ է, փաստեր կեղծելը՝ օրինաչափություն

Առողջապահության պետական տեսչությունում շարունակվում է քննվել Biglemon ընկերությունից տուժած մի քանի աշխատակիցների դիմումը, որով նրանք ընկերությունից պահանջում են իրենց մի քանի ամիս չվճարված աշխատավարձը:

Հիշեցնենք, որ Biglemon-ը իր մի քանի աշխատակիցների ամիսներով աշխատեցրել էր և չէր վարձատրել, բացի այդ՝ խախտել էր նաև նրանց մի շարք աշխատանքային իրավունքներ՝ չէր գրանցել, աշխատանքից ազատելուց էլ վերջնահաշվարկ չէր տվել: Աշխատակիցներն էլ դիմել են տեսչություն և ներկայացրել մի շարք փաստեր, որոնք վկայում են իրենց պահանջի հիմնավորվածությունը:

Օրեր առաջ «Քեյ Ար Ջի ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Կանեցյանը հակափաստարկներ էր ներկայացրել տեսչություն՝ փորձելով ապացուցել, որ ինքը վճարել է նախկին աշխատակցուհիներից Լուսինե Վարդանյանի ամբողջ աշխատավարձը, իսկ մյուս երկու աշխատակիցներին՝ Դիանա Սիմոնյանին ու Իրինա Ալավերդյանին չի ճանաչում, քանի որ նրանք, ըստ Կանեցյանի, ընդհանրապես չեն աշխատել Biglemon-ում: Հիշեցնենք, սակայն, որ ընկերության կողմից տեսչություն ներկայացված փաստաթղթերում, որոնք իբր ապացուցում էին, որ Լուսինե Վարդանյանը ստացել է իր բոլոր ամիսների աշխատավարձը, ստորագրությունների մեծ մասը կեղծված էր, իսկ մի քանի ամսվա դիմաց նույնիսկ ստորագրություն չկար: Իսկ մյուս աշխատակցուհիները ներկայացրել էին մի շարք լուսանկարներ, ինտերնետային նամակագրության պատճեններ, տեսագրություններ, որոնք նույնպես փաստում էին, որ նրանք աշխատել են Biglemon-ում:

Այսօր Ռաֆայել Կանեցյանը լրացուցիչ առարկություններ է ներկայացրել տեսչությանը: Կանեցյանը պնդում էր, որ Լուսինե Վարդանյանի ստորագրությունը կեղծված չէ, ինչպես նաև ներկայացրել էր մի շարք դրամարկղային օրդերներ, որոնք, ըստ նրա, վկայում են, որ դրամարկղից գումար է դուրս գրվել աշխատավարձերի վճարման համար:

Լուսինե Վարդանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ին ասաց, որ ինքը հետամուտ է լինելու, որպեսզի այս խնդիրը վերջնական լուծում ստանա: Մասնավորապես ստորագրության փորձաքննության կդիմի, որպեսզի ապացուցվի, որ իր ստորագրությունը կեղծվել է: Բացի դա, նրա խոսքով, Կանեցյանի ներկայացրած դրամարկղային օրդերները, դրամարկղից դուրս գրված գումարը չեն ապացուցում, որ նա աշխատավարձ է վճարել:

«Էքսպերտիզան կպարզի` իմ ստորագրությունը կեղծվել է, թե ոչ: Իսկ ինչ կասեն, որ մի քանի ամսվա դիմաց նույնիսկ ստորագրություն չկա: Կանեցյանն ամեն կերպ փորձում է մոլորեցնել տեսչության աշխատողներին, թե ես կոմերցիոն տնօրեն չեմ եղել և այլն, բայց բազմաթիվ ապացույցներ կան, ես տարբեր հաղորդումների եմ մասնակցել, որտեղ ներկայանում եմ որպես Biglemon-ի կոմերցիոն տնօրեն: Ինչի մասին է խոսքը»,- ասաց Լուսինեն՝ ավելացնելով, որ անկախ Biglemon-ի ներկայացրած առարկություններից, ակնհայտ է, որ իրենք են հայտնվել խաբվածի կարգավիճակում, և տեսչությունը պարտավոր վերականգնել իրենց խախտված իրանունքները՝ պարտավորեցնելով ընկերությանը վճարել իրենց չվճարված աշխատավարձը:

Լուսանկարում՝ Biglemon ընկերության նախկին և ներկա աշխատակիցները՝ «Քեյ Ար Ջի ինվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Կանեցյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում