Չինաստանի իշխանությունները հայտարարել են Գան գետում 157 սատկած խոզերի հայտնաբերման մասին, հայտնում է Agence France-Presse-ը:
Գետը խմելու ջուր է մատակարարում Նանչան քաղաքային շրջանին: Ստուգումներից ջուրն անվտանգ էին համարել:
Ուղիղ 1 տարի առաջ Չինաստանոի գետերից դուրս էին բերել 16 հազար սատկած խոզերի, 1000 սատկած բադերի ու հարյուրավոր շների մարմիններ:
Թե որտեղից են գետի մեջ հայտնվել սատկած կենդանիները՝ իշխանությունները մինչ օրս չեն կարողանում բացատրել:








































