Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով սոցիալական կայքերում տարածում գտնող մի նամակ: Գրառումը՝ ստորև.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը։ Թե բա՝ ուզում ենք «ՆԱՏՕ»-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։
Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի՝ լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:











































