Monday, 29 06 2026
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն

Պետք է փոխվենք, ներսից՝ դուրս և դրսից՝ ներս. Արսեն Թորոսյանը՝ սեռական բռնության մասին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չեխ աղջկա պատմությամբ սկսված և վերջին օրերին Լյուսի Քոչարյանի միջոցով բարձրաձայնվող սեռական բռնությունների մասին պատմությունները սարսափեցնող են։ Հատկապես սարսափեցնող են մանկահասակ երեխաների նկատմամբ և ընտանիքի ներսում կատարվող բռնության դեպքերը։ Իհարկե, հիասթափեցնող են բռնության զոհերին մեղադրող և բռնարարներին արդարացնող ստոր մեկնաբանությունները, սակայն մենք բոլորս պետք է հասկանանք, որ պարտավոր ենք անցնելու ավելի հասուն, բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն ունեցող հասարակություն ունենալու ճանապարհը»,-գրել է Թորոսյանը և հավելել, որ հատկապես կանանց ու աղջիկների նկատմամբ այս բռնությունների արմատները խորն են, «նույնիսկ ավանդութային և մշակութային»։

«Բռնությունն այս սկսվում է դեռ ներարգանդային կյանքում, երբ մայրը կամ հայրը սկսում են մտածել հղիությունը ընդհատելու մասին, քանի որ պտուղը իգական սեռի է։ Հետո այդ բռնությունը շարունակվում է սեփական աղջիկ երեխաներին տղա երեխաներից տարբերակելով, վերջիններիս ամեն բան թողնելով, մյուսներին արգելելով։ Բռնությունն այդ սնում են հենց զոհերի ծնողները, ովքեր դեռ մանկուց ճնշում են արտահայտվելու և պաշտպանվելու նրանց իրավունքը: Եվ այստեղ պետությունն անելիք ունի՝ ընտանեկան և սեռական բռնության կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանության հարցում։ Անելիք ունի բռնարարներին արժանի պատժի ենթարկելու հարցում։ Անելիք ունի մանկապարտեզներից ու դպրոցներից սկսած կանանց դերը բարձրացնող կրթություն ու դաստիարակություն տալու հարցում։ Անելիք ունի բոլոր երեխաներին՝ պաշտպանվելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով օժտելու հարցում: Այսպես այլևս չի կարող շարունակվել, մենք պետք է փոխվենք։ Ներսից դուրս և դրսից ներս»,-գրել է Թորոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում