Wednesday, 08 05 2024
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը

Կա մի մեծ վակուում, որը չի լցվում նոր օրակարգով․ Մոսկվայի համար ՀՀ իշխանությունները քինդերսյուրպրիզ են

«Անկախ ներքաղաքական փոփոխություններից՝ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է: Հեղափոխությունից հետո բոլոր կողմերը խնդիր ունեն հստակեցնելու և՛ ազդեցության, և՛ համագործակցության շրջանակները: Եվ որքան էլ խոսում ենք երկար ժամանակ հաստատված ռազմավարության մասին, այնուամենայնիվ կա մի մեծ վակուում, որը չի լցվում նոր օրակարգով, և փնտրվում են միմյանց նկատմամբ ազդեցության այլ ճանապարհներ: Եվ եթե օրենք չի խախտվում, սա նորմալ գործընթաց է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հանդիպումների շարքին՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական կամ ոչ բարեկամական լինելու մասին տարածված կարծիքներին՝ մեր զրուցակիցն ասաց. «Իսկ մենք հստակ սահմանե՞լ ենք մեր շահերը, մեր նպատակները՝ համադրելու համար մեկ այլ պետության նպատակների և շահերի հետ, որպեսզի հասկանանք, թե որտեղով է անցնելու մեր համագործակցության գիծը»:

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն էլ հիշեցնում է, որ Մարտի 1-ից հետո ԵՄ դեսպաններն էին բավականին ակտիվ Հայաստանում, իսկ նախանցած տարի էլ Ընտրական օրենսգրքի հետ կապված Սվիտալսկին էր գերակտիվ. «Եվ ոչ մեկիս մտքով չի անցել, որ ասեինք՝ Սվիտալսկին խառնվում է ՀՀ ներքին գործերին: ԵՄ-ի համար հետաքրքիր էին բարեփոխումները, Ընտրական օրենսգրքի կարևորագույն շեշտադրումների վերանայումը, մաքուր ընտրությունները և այլն: Ռուսական կողմի համար հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանը և Ռոբերտ Քոչարյանի ազատությունը: Մենք Ռուսաստանին չենք կարող ստիպել, որ մտածի Հայաստանի ինստիտուտների, դեմոկրատիայի զարգացման մասին: Ռուսաստանն իր առաջնահերթություններն ու հետաքրքրություններն ունի, և այս կոնտեքստում իրեն հետաքրքիր է Պուտինի ընկերը: Հիմա մենք պետք է ասենք՝ նորմալ չէ՞, ոչ՝ նորմալ է»:

Վերլուծաբանի խոսքով՝ Ռուսաստանի համար առաջնահերթություն է նախ իր ընկերների պրոտեկցիան, և երկրորդը՝ ՀՀ նոր իշխանությունների հետ հարաբերությունների ձևակերպումը. «Ռուսների համար Հայաստանի իշխանությունները քինդերսյուրպրիզ են՝ նրանց չեն ճանաչում, չեն աշխատել նախկինում նրանց հետ, զարմանքի առարկա են, որովհետև ոչ ոք չէր սպասում: Եվ այս կոնտեքստում իրենք պետք է հասկանան՝ ում հետ գործ ունեն, և ինչ կարող են շահել կամ կորցնել. սա նորմալ է»:

Նժդեհ Հովսեփյանը կարծում է, որ Հայաստանը, սակայն, օրակարգ չունի՝ և ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների հարցում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում