Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այն մարդկանցից է, որոնք ոգեշնչել են իրեն քաղաքականություն մտնել:
Այս մասին հաղորդում է Զելենսկիի մամլո ծառայությունը Թրյուդոյի հետ նրա հանդիպման արդյունքներով:
«Կանադան իսկապես Ուկրաինայի բարեկամն է: Նա դա հաստատել է մեր երկրին աջակցելու իրական քայլերով՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պատժամիջոցների քաղաքականության, ինչպես նաև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցերում»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
@JustinTrudeau was one of those leaders who inspired me to join politics. pic.twitter.com/DZYwLDgvkv
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 2, 2019