Իտալացի գեղանկարիչ Դարիո Գամբարինը, որ վարպետ տրակտորավար է նաև, դաշտում տրակտորով նկարել է ռուս իշխան Վլադիմիրի դիմանկարը: Տրակտորավար-գեղանկարիչը ոգեշնչվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտալիայ կատարելիք առաջիկա այցից՝գրում է ria.ru-ն:
Նկարչի խոսքով՝ ռուս իշխանը և ՌԴ նախգահը նույն անունն են կրում այդ պատճառով էլ նախագահի այցի առիթով ռուս իշխանի դիմանկարը կերտելը իրեն շատ լավ գաղափար է թվացել։
«2013 թվականին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը նրան նվիրեց Վլադիմիրյան աստվածամոր սրբապատկերը: Եվ ես ուզում էի փոխադարձ հարգանք ցուցաբերել՝ նվիրելով նրան Ռուսաստանում ամենահարգի սրբերից մեկի՝ Վլադիմիրի դիմանկարը», – ասել է Գամբարինը: