Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Պատերազմի ռիսկերը մեծանում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհրդում Ռուսաստանի և Եվրասիական ուսումնասիրությունների գլխավոր փորձագետ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի հատուկ հանձնարարություններով դեսպան, նախկին ԽՍՀՄ երկրների հարցերով խորհրդական Սթիվեն Սեստանովիչը։

– Պարոն Սեստանովիչ, ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների Դովիլում ընդունած հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ և Կազանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ձախողումը։ Ինչո՞ւ այդպես ստացվեց, չնայած առկա էին միջազգային հանրության ակնկալիքներն ու հուսադրող հայտարարությունները։

– Ցինիկ կհնչի այն մեկնաբանությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները երբեք էլ ցանկություն չեն ունեցել առաջընթաց գրանցելու այս հարցում, այլ շարունակել են ձևացնել և փորձում են տպավորություն ստեղծել, թե փորձեր են արվում կարգավորման ուղղությամբ: Հետո՝ Կազանում, նրանք պատճառաբանություններ գտան համաձայնության հետաձգման համար՝ նախօրոք պլանավորվածի համաձայն։ Երկրորդ տարբերակն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը կասկածեր ունեին, բայց ուզում էին տեսնել, թե արդյոք բանակցություններում նոր էլեմենտներ կհայտնվե՞ն, թե՞ ոչ, հատկապես՝ ուժ ու ճնշում գործադրող ուժերից դուրս մի էլեմենտ։
Անկախ այն բանից, թե որ տարբերակն եք ավելի հավանական համարում, փաստը մնում է փաստ, որ կողմերը լուրջ անհամաձայնություն ունեն և հավանություն չեն տալիս համանախագահների առաջարկած բանաձևին։ Սա նման է այն գործարքներին, երբ կողմերից յուրաքանչյուրին թույլ են տալիս ցույց տալ, թե վիրավորված է լուծման համար առաջարկված տարբերակից։ Ադրբեջանի համար ռիսկը կայանում է նրանում, որ հանրաքվեի արդյունքում Լեռնային Ղարաբաղը կանկախանա, իսկ Հայաստանի համար ռիսկն այն է, որ այդ հանրաքվեն այդպես էլ երբեք տեղի չի ունենա։

– Ի՞նչ կարծիքի եք, Կազանից հետո Ռուսաստանն այլևս ոչ մի կողմի համար չի՞ կարող դրական դեր ունենալ։ Կարծում եք՝ Ռուսաստանն իրեն չարդարացրե՞ց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

– Սա լուրջ անհաջողություն էր Ռուսաստանի համար։ Դա հիմնավորեց այն մարդկանց կասկածները, ովքեր վաղուց չէին հավատում, որ Ռուսաստանն իրոք շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ։ Անձամբ ես ինձ այդ հարցը հաճախ եմ տվել։ Տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո սա մանր ու տրիվիալ մեղադրանք չէ Ռուսաստանի հասցեին։ Այնուամենայնիվ, համանախագահող մյուս երկրները գոհ են Ռուսաստանի միջնորդությունից։ Չի կարելի այս փաստն էլ հաշվի չառնել։ Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարգավորումը իր շահերից չի բխում, ուրեմն հավանականություն կա, որ կարգավորում այդպես էլ տեղի չունենա։ Ավելի հետաքրքիր է այն հարցը, թե կա՞ն արդյոք համաձայնության էլեմենտներ, որ ավելի գրավիչ կդարձնեն հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար։ Այս հարցը պետք է իրենց տան համանախագահները եկող ամիսների ընթացքում։

– Կարծում եք՝ Մադրիդյան սկզբունքները դեռ «կենդանի՞» են, կիրառելի՞ են։

– Այո, թեև «առողջական վատ» վիճակում են։ Ճիշտն ասած, դրանք միշտ էլ «հիվանդոտ» են եղել։ Հաջողության հանգեցնելու համար դրանք պահանջում են փոխվստահություն կողմերի միջև ու դրանց նկատմամբ յուրաքանչյուր կողմից լուրջ ուշադրություն՝ բանակցությունների ամեն փուլում։ Իսկ նման բան մենք չենք տեսել կողմերի մոտ։

– Ձեր կարծիքով, հիմա ԱՄՆ-ի և ԵՄ-ի դերը պետք է մեծանա՞ բանակցային գործընթացում։

– Դա որևէ օգնություն չի տա կողմերից ոչ մեկին։ Համանախագահողները ընդամենը պետք է ակտիվանան։ Այն, ինչ հիմա անհրաժեշտ է՝ սառը ուղեղով վերլուծելն է, թե ի՞նչն է պատճառը, որ անհաջողություն արձանագրվեց։ Եթե ինչ-որ մեկը նոր գաղափար ունի այս դժվարությունները հաղթահարելու համար, ապա այդ մեկը հենց պետք է ակտիվանա։ Կողմերը փորձում են ասել, որ ինչ-որ բան այնպես չէ։ Մենք պարտավոր ենք լսել նրանց և խորը մտածենք՝ արդյո՞ք խնդիրը կարելի է լուծել ներկա ձևաչափում։

– Դուք պատերազմի հավանականություն տեսնո՞ւմ եք։ Կազանի անհաջողությունից հետո ադրբեջանցի պաշտոնյաները հայտարարում են, թե պատերազմից բացի, այլ տարբերակ չկա հակամարտության լուծման ուղղությամբ։

– Ես պատերազմը շատ հավանական չեմ համարում, բայց ռիսկերը մեծանում են։ Ոչ ոք չի կարող դա ժխտել։ Առաջիկա մի քանի ամիսներին խաղաղությունը պահպանելը շատ կարևոր է։

– Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարո՞ղ է կիրառվել Դեյթոնյան սկզբունքը։

– Դեյթոնը շատ բան կարող է նշանակել։ Եթե դուք նկատի ունեք Սերբիայի պես մի բան, ապա ես համոզված չեմ, որ կողմերը կհամաձայնեն հարցի նման լուծման։ Եթե դուք նկատի ունեք ավելի ընդգրկուն համաժողով, որը չի ավարտվի, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել, ապա կարծում եմ, մեր վերջին փորձը ցույց է տալիս, որ այդպիսի մոտեցումը մեծ հույսեր չի կարող արդարացնել։ Դեյթոնը հաջողվեց առավելապես այն պատճառով, որ պատերազմական սահմաններն էին խախտվել, և բանակցողները պարզապես հաստատեցին ստատուս քվոն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է համաձայնության գան սրանից շատ բաներով տարբերվող ստատուս քվո ընդունելու հարցում։ Ահա թե ինչու ոչինչ չի հաջողվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում