Ավելի քան 220 հազար սիրիացի փախստականներ ապրում են Թուրքիայի վրանային ճամբարներում, որոնք նրանց համար կառուցել է երկրի կառավարությունը: Այս մասին ասվում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման ու վերացման հարցերով վարչության հաղորդագրությունում՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան փախստականներին հատկացրել է 16 վրանային ճամբարներ, ժամանակավոր տեղակայման մեկ կենտրոն և կոնտեյներային 6 ավան:
Երեք տարի շարունակվող սիրիական հակամարտության հետևանքով ավելի քան 4.2 մլն մարդ դարձել է ներքին տեղահանված, 2.3 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի և Թուրքիայի վրա:









































