Դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն արձագանքել է վրաց երգչուհի Նինո Կատամաձեի որոշմանը` հրաժարվելու Ռուսաստանում համերգներից՝ հաղորդում է lenta.ru -ն:
«Ես լիովին ողջունում եմ նրա որոշումը», – ասել է դերասանը, ով 2008 թվականից ի վեր չի այցելել Ռուսաստան: Նա հրաժարվել է այցելել Ռուսաստան Հարավային Օսիայի զինված հակամարտությունից հետո: 2018 թ. հունիսին Կիկաբիձեն ասել է, որ կգնա Ռուսաստան, եթե Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը հեռանան քաղաքականությունից: