Sunday, 21 06 2026
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից

«Սև փողը» հիմա գնում է բյուջե. ինչ խնդիրների են բախվել և բախվում գործարարները

Տևական քննարկումների և բանավեճերի միջով անցած Հարկային օրենսգիրքն արդեն գործածության մեջ է: Իհարկե քաղաքական կոնսենսուս խորհրդարանում այս փաստաթղթի շուրջ չկայացավ, բայց դա արդեն անցյալ է, Հարկային օրենսգիրքն ընդունված է, և միայն ժամանակը ցույց կտա կատարված փոփոխությունների նշանակությունը Հայաստանի տնտեսական կյանքում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Menu.am ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Քերոբյանը, «Արտլանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանը և «Կարաս» ազգային սննդի ցանցի հիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

Ի՞նչ է փոխել բիզնես կյանքում Հարկային օրենսգիրքը: «Դեռևս բան չի փոխվել մեր կյանքում, որովհետև ՀՕ-ն ամբողջ ուժով չի կիրառվում, բացի դրանից՝ էլեկտրոնային առևտրին վերաբերող մասով ոչինչ չի փոխվել, Հարկային օրենսգիրքն այդ մասով ժամանակավրեպ է: Մենք չենք ակնկալում, որ մեկ քայլով հրաշք տեղի կունենա, պրոցես է ընթանում, հուսով ենք, որ ԱԺ-ն և Կառավարությունը կգտնեն ոսկե միջինը, որը թույլ կտա Հայաստանում մրցունակ բիզնես և աշխատատեղեր ստեղծել: Կան բարելավումներ սոցիալական խմբերի համար…»,- նշեց Վահան Քերոբյանը:

«Նոր Հարկային օրենսգրքով նախատեսվում էր շրջանառության հարկը ռեստորանային ոլորտում բարձրացնել, ինչը լուրջ հարված կլիներ ոլորտում աշխատող ընկերությունների վրա, բայց պայքարից հետո որոշվեց թողնել նույնը: Իմ կարծիքով՝ դրական փոփոխություններ են արվում: Գործարարն ուզում է, որ պետությունն իր կողքին լինի, կարծում եմ այդպես էլ կլինի»,- նշեց Տիգրան Յուզբաշյանը: Վ. Քերոբյանը հավելեց, որ նախկինում ուժեղ ճնշում է եղել գործարարների վրա. «Նախկինում պետությունը այնպիսի օրենքներ էր սահմանել, որ գործարարին պատանդ էր պահում»:

«Հայաստանում գործող Հարկային օրենսգիրքը և հարկերն անհամեմատ ավելի ցածր են, քան այլ երկրներում, բայց կա կիրառման ձևի խնդիր»,- նկատեց Բակո Մելքոնյանը՝ հավելելով, որ արտերկրում գործարարին օգնում են սխալն ուղղել, իսկ այստեղ պատժում են. այսինքն՝ մոտեցումները տարբեր են:

«Սև փողերը» հիմա «սպիտակ» խողովակով լցվում են բյուջե»,- ընդգծեց Տ. Յուզբաշյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում