Friday, 19 06 2026
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է

Վարչապետի գնահատականը ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո

Դատախազության օրվա առիթով ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել գլխավոր դատախազության հետհեղափոխական մեկ տարվա աշխատանքը՝ շեշտելով, որ դրական, իհարկե, չի նշանակում անթերի: Վարչապետը փաստացի իր այդ գնահատականով աջակցություն է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այստեղ, անշուշտ, առաջնային ուշադրության կամ մեկնաբանությունների առարկա է դառնում Ռոբերտ Քոչարյանի գործն ու դրանում դատախազության աշխատանքը:

Անկասկած է, որ մի մեծ շրջանակ հենց այդ ներքին տիրույթում են գնահատելու վարչապետի աջակցության հանգամանքը: Սակայն դատախազության օրվա առիթով գլխավոր դատախազին վարչապետ Փաշինյանի ցուցաբերած աջակցությունն ունի շատ ավելի նշանակալի և ընդգրկուն ֆոնային ուղեկցում և դիտարկման է արժանի, թերևս, այդ լայն համատեքստում: Խոսքն այն մասին է, որ հունիսի 25-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալել էր մինչ այդ Ռոբերտ Քոչարյանին և Հրայր Թովմասյանին հանդիպած ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ հանդիպման մասին դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության զգալի մասը զբաղեցնում էր հիշատակումը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեսպանի հետ զրույցում շեշտել է Հայաստանում հեղափոխությունից առաջ անօրինական հարստության, անօրինական սեփականության բռնագանձման, Հայաստանից արտերկիր տեղափոխված ռեսուրսների վերադարձի, այդ ուղղությամբ տարվող աշխատանքի, արտաքին գործընկերների հետ գործակցության մասին:

Այլ կերպ ասած, գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել է Հայաստանի հանրությունից և պետությունից խլված ռեսուրսների վերադարձի հարցը, ինչը խոշոր հաշվով նշանակում է Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ Ռուսաստանում ունեցած կապիտալի հարցը: Թե հատկապես անվանապես ում մասին է խոսքը, ինչ ռեսուրսների մասին և ինչ մեխանիզմների շրջանակ է դիտարկվել զրույցի ընթացքում, ինչ է ասել դեսպանը, սա, իհարկե, մանրամասներով հայտնի չէ: Սակայն հարցադրման առկայությունն ինքնին համարձակ է և աննախադեպ: Դրանով հանդերձ, անկասկած է, որ այն չէր կարող քաղաքական առումով համաձայնեցված չլինել վարչապետ Փաշինյանի հետ: Պետք չէ բացառել իհարկե, որ զրույցի «առիթը» ձևավորվել է ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին հանդիպումով: Միայն պետք է հասկանալ՝ դրանից հետո ՌԴ դեսպանի առաջ այդպիսի հարցադրումը այդ հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածությա՞ն արդյունք է, որին հաջորդում է արդեն կոնկրետ քննարկումը դատախազության հետ, թե՞ հակառակը՝ որևէ հարցում չպայմանավորվելու, ինչից հետո Երևանը գլխավոր դատախազության միջոցով հավելյալ փաստարկներ է ներկայացրել Մոսկվայի առաջ՝ դեսպանի հետ հանդիպմանը: Բոլոր դեպքերում, դրանից հետո հատկանշական է Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականն ու աջակցությունը դատախազության աշխատանքին, ինչը նշանակում է, որ վարչապետը դրական է գնահատել ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը դատախազի ցույց տված «արդյունքը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում