Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Ռուսաստանում կորցրած դրամապանակներն ավելի հաճախ են վերադարձնում, քան Կանադայում և ԱՄՆ-ում:
Science ամսագիրը նյութ է հրապարակել այս թեմայի ուսումնասիրության վերաբերյալ: Մի խումբ գիտնականներ մի շարք փորձեր են իրականացրել, որոնց նպատակը քաղաքացիների ազնվության վրա ֆինանսական խթանների ազդեցության ուսումնասիրումն էր: Այդ նպատակով նրանք 40 երկրների 355 քաղաքներ են այցելել և, ընդհանուր առմամբ, 17303 դրամապանակ «կորցրել»:
Դրամապանակների պարունակությունը տարբեր է եղել. որոշներում գումար չի եղել, մյուսներում՝ 13-ից մինչև 94 ամերիկյան դոլար տեղական արժույթով՝ կախված երկրում միջին եկամտի մակարդակից: Բացի դրանից, դրամապանակները տարբերվել են բանալիների առկայությամբ: Բայց դրանցից յուրաքանչյուրում եղել են այցեքարտեր՝ անձնական տվյալներով և մթերքների ցանկ՝ տվյալ երկրի լեզվով: Պարզվել է, որ դրամապանակի պարունակությունն ազդել է այն վերադարձնելու որոշման վրա:

Թեև շատ դեպքերում գումար պարունակող դրամապանակները վերադարձվել են, Պերուն և Մեքսիկան ցույց են տվել հակառակ արդյունքը, իսկ Չիլիում տարբերությունն աննշան է եղել: Այսպիսով, հետազոտողները պարզել են, որ քաղաքացիական ազնվության մակարդակն ընտ երկրների տատանվում է 14-76% սահմաններում:
Բացի այդ, ավելի հաճախ վերադարձվել են բանալի պարունակող դրամապանակները, քանի որ փորձի մասնակիցների կարծիքով, այն սեփականատիրոջ համար ավելի մեծ արժեք է ներկայացրել, քան գումարը:











































