Ադրբեջանական APA լրավական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Գաբոր Իկլոդին Ադրբեջանում չպայթած զինամթերքի մաքրման նախագծի ավարտից հետո հայտարարել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ամենահուսալի և մոտ գործընկերն է.
«Մենք շարունակում ենք Ադրբեջանի հետ երկխոսությունը։ Ադրբեջանը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) նախաձեռնության անդամներից մեկն է։ Նա Կոսովոյում ու Աֆղանստանում մասնակցում է ՆԱՏՕ-ի գործողություններին։
ՆԱՏՕ-ն իր հերթին Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն օգնում է բարեփոխումների, զինված ուժերում դեմոկրատական վերահսկման, զորավարժությունների հարցերում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի մյուս ուժային կառույցների հետ։ Մենք ցանկանում ենք, որ ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի գործընկերությունն ավելի խորանա»։





































