Սիրիայի խորհրդարանը հայտարարել է Ազգային տիեզերական գործակալության ստեղծման մասին, որի խնդիրն է «տիեզերական ուսումնասիրությունը»: Նոր կառույցի մասին այլ մանրամասներ չեն նշվում:
Սիրիական տիեզերական գործակալության ստեղծման մասին որոշումն ընդունվել է նախարարների խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է SANA գործակալությունը:










































