Շուտով՝ մարտի 25-ին, կկայանա Շակիրայի երկար սպասված ստուդիական ալբոմի շնորհանդեսը:
Քանի դեռ փոփ-աստղի երկրպագուները անհամբերությամբ սպասում են երաժշտական նոր ստեղծագործությունների թողարկմանը, երգչուհին նրանց ուրախացնում է սեքսուալ նոր ֆոտոշարքով: Բոլորովին վերջերս Շակիրայի լուսանկարները զարդարել են Billboard և Latina ամսագրերի շապիկները, իսկ մարտ ամսին նա նկարահանվել է բրիտանական The Independent-ի համար:
Նոր ֆոտոշարքում գայթակղիչ երգչուհին հանդես է եկել իր համար սովորական սեքսուալ կնոջ կերպարում՝ ցուցադրելով չթառամող գեղեցկությունն ու անթերի կազմվածքը, գրում է viva.ua-ն:







































