Tuesday, 14 05 2024
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է

Ինչո՞ւ են Երևանն ու միջնորդները խոսում տարբեր լեզուներով․ հայկական դիվանագիտության ֆիասկոյի պատճառները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 27-28-ը Վիենայում և Բրատիսլավայում հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտգործնախարարար Միրոսլավ Լայչակի հետ: Եռանախագահները ներկայացրել են վերջերս տարածաշրջան կատարած իրենց այցի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Մոսկվայում, Վաշինգտոնում ունեցած հանդիպումների արդյունքները: ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները ողջում են Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակումը:

Համանախագահները կողմերին կոչ են անում լրացուցիչ մարդասիրական հստակ քայլեր ձեռնարկել՝ շուտափույթ խաղաղության, առարկայական բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտն ամրապնդելու նպատակով:

Հունիսի 28-ին Հայաստանը և Ադրբեջանը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով փոխանցել էին իրենց տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Թվում է՝ տեղի է ունեցել հումանիտար ակցիա, որին միջնորդներն արձագանքել են «անշառ» հայտարարությամբ ու դրա մեջ պետք չէ փնտրել որևէ քաղաքական ենթատեսքտ։ Սակայն հումանիզմն ավարտվում է այն կետում, որտեղ բոլորս, այդ թվում՝ միջազգային հանրությունն ու միջնորդները ողջունում են գերեվարված մարդկանց վերադարձն իրենց տներ։ Դրանից հետո սկսվում է քաղաքականությունը, որտեղ արդեն ուշադրություն պետք է դարձնել կողմերի ձևակերպումների վրա, որովհետև, ինչպես ընդունված է ասել, «սատան միշտ թաքնված է մանրուքների մեջ»։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ առանց որևէ նախապայմանի՝ ԿԽՄԿ աջակցությամբ Ադրբեջանին է վերադարձրել Ադրբեջանի քաղաքացի էլվին Արիֆ Օղլիին, ի գիտություն ընդունելով Ադրբեջանի որոշումը՝ վերադարձնել 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։ Սա, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փոխանակում չէ, առավել ևս, «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառում չէ, հայկական կողմը հիմնվել է հումանիտար նկատառումների վրա։

Իհարկե, միջնորների հայտարարության տեքստում չի խոսվում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման մասին, սակայն տեղի ունեցածը համարվում է գերիների փախանակում, ինչը սկզբունքորեն տարբերվում է այն ձևակերպումից, որը տրվել է պաշտոնական Երևանի կողմից։

Սակայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հայտարարության տեքստում առկա է մեկ այլ ձևակերպում, որը կարծում եմ՝ ավելի շատ պետք է մտահոգի մեր դիվանագիտությանը։ Միջնորդներն օգտագործում են «որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար» արտահայտությունը, որը մեկ տարի շարունակ չի իջնում Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերից։ «Բովանդակային բանակցությունների» (substantive talks) թեզի տակ Բաքուն հասկանում է հայկական զորքերի դուրսբերումը ազատագրված տարծքներից։ Իհարկե, մենք չենք պնդում, որ նույն բանն այս արտահայտության ներքո պատկերացնում են միջնորդները, սակայն Բաքվի կողմից շրջանառվող տերմինների օգտագործումն արդեն իսկ որոշակիորեն խոսում է հայկական դիվանագիտության անարդյունավետության մասին։

Խնդիրն այստեղ ավելի խորքային է ու ակնհայտ է, որ «բովանդակային բանակցություններ» հնարավոր են միայն այն պարագայում, երբ առաջնագծում կայունություն և խաղաղություն կլինի։ Գերիների փոխանակումն, անշուշտ, ողջունելի է, սակայն դա ինստիտուցիոնալ հարթության վրա չի նպաստում հրադադարի ամրապնդմանը՝ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիենննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայամանվորվածությունները։ Միջնորդները հենց դրա մասին են «մոռանում» իրենց վերջին հայտարարություններում, ինչն, անշուշտ, հայկական դիվանագիտության ձախողում է։

«Դուշանբե պլյուսը», ինչի մասին ակնարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, այնքան էլ արդյունավետ բանաձև չէ։ Նախ՝ «վերելակային դիվանագիտությունն» ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների արդյունք չէ, և հետո՝ այն, ըստ էության, չեղարկված է ու հազիվ թե՝ զարգացման ռեսուրս ունի։ Ավելի շուտ՝ դրա միջոցով Բաքվին հաջողվեց օրակարգից դուրս բերել Վիեննայի օրակարգը։

Հետհեղափոխական Հայաստանի խոցելի կողմերից մեկն արտաքին քաղաքականության մեջ նկատվող անկայունությունն է, որն արտահայտվում է նաև ԼՂ խնդրում։ Դրա պատճառը հայեցակարգային մոտեցումների բացակայությունն է ու իրավիճակային լուծումներին տրվելը։ Սա ակնհայտ իրողություն է, եթե նույնիսկ չի ընդունվում իշխանության առաջին դեմքերի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում