ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ ՖԻՖԱ-ում Քաթարի նախկին ներկայացուցիչ Մուհամեդ բին Համամից:
Ուորների որդիներին պատկանող ընկերության հաշվեհամարին Բին Համամին պատկանող ընկերությունից փոխանցվել է մոտավորապես 1 ու կես միլիոն եվրո: Փաստաթղթերում նշված է, որ գումարը փոխանցվել է 2005-ից 2010 թվականներին մատուցված ծառայությունների համար:
Գումարի փոխանցումը կատարվել է «Մունդիալ-2022»-ը Քաթարում անկացնելու որոշումից երկու շաբաթ հետո:
Եվ քանի որ գումարի փոխանցումը կատարվել էր Նյու Յորքի բանկերից մեկից, գործը իր վերահսկողության տակ է վերցրել Կենտրոնական հետախուզական վարչությունը:






































