Բրիտանացի արքայազն Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարկլը, մեկնել են բասկետբոլի խաղի, որտեղ երկրպագուները ուշադրություն են դարձրել այն բանի վրա, թե ինչպես է Մարկլին հաջողվել վերականգնել կազմվածքը ծննդաբերությունից հետո:
ԶԼՄ-ները նաև նկատել են, որ դքսուհին երկու ամսում գործնականում կարողացել է ամբողջովին վերադարձնել կազմվածքը, որը նա ուներ մինչև ծննդաբերությունը: Այս մասին հաղորդում է StarHit-ը:

Ինչպես նշել են նախկին դերասանուհու երկրպագուները, նրան հաջողվել է գցել մոտ 10 կգ քաշ:

Ցանցում անմիջապես հայտնվեցին հիացական մեկնաբանություններ նրա հասցեին, որտեղ երկրպագուներն իրենց հարգանքն էին արտահայտում դքսուհու նկատմամբ:

Միջոցառման համար 37-ամյա Մեգանը ընտրել էր փակ սև զգեստ՝ մեծ գոտիով:











































