Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանում կռվի ժամանակ դաժանորեն սպանվել է 34-ամյա տղամարդ

Երևանի ընդանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Վարուժան Գյուրջինյանի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Վարուժան Գյուրջինյանը 36 տարեկան էր: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի նոյեմբերի 9-ին Վարուժան Գյուրջինյանը փողոցային պարզաբանման ու կռվի ժամանակ դանակի մի քանի հարվածով սպանել է 34-ամյա Սանասար Բ.-ին:

Պարզաբանման ու կռվի պատճառը, ինչպես հաճախ է լինում, կապված չէ գործով ամբաստանյալի ու սպանվածի հետ, վերջիններս վիճաբանող հակառակորդների՝ Վարդան Ջ.-ի ու Վահան Խ.-ի ընկերներն են, լոկ՝ պարզաբանման մասնակիցներ:

Վիճաբանության պատճառը եղել է մեքենաների՝ միմյանց ճանապարհ չզիջելը…

Ըստ ամբաստանյալի կողմի՝ դեպքի կատարման պահին Վարուժան Գյուրջինյանը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում՝ նա և Վարդան Ջ.-ն կռվել են թվաքանակով մի քանի անգամ ավել հակառակորդի հետ:

Ըստ մեղադրանքի ու տուժող կողմերի՝ կատարվածը հենց դիտավորյալ սպանություն է:

Վարուժան Գյուրջինյանը նախկինում դատապարտված է եղել, դատվածությունը մարված է: Նա բարձրագույն կրթություն ունի, երկու անչափահաս՝ 9 և 11 տարեկան երեխաների հայր է, եղել է ընկերության տնօրեն:

Դատարանը քրեական գործում առկա փաստաթղթերի հետազոտման փուլում է:

Հրապարակվեց քննիչի որոշումը՝ դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը առգրավելու մասին, և՝ այդ հագուստի առգրավման արձանագրությունը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Բայադյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով իր կարծիքով՝ քննիչի կողմից թույլ տրված բացթողումները, մասնավորապես՝ որոշման մեջ քննիչը չէր նշել՝ որտե՞ղ և ումի՞ց պետք է առգրավվեին տուժողի հագուստները: Պաշտպանն ընդգծեց՝ քննիչը պետք է որոշման մեջ անպայման նշեր՝ որտե՞ղ է գտնվում առգրավման ենթակա հագուստը: Ինչ վերաբերում է տուժողի հագուստի առգրավման արձանագրությանը, ապա այնտեղ նշված է, թե առգրավվել են կապտավուն ձմեռային բաճկոն, սև տաբատ, կոշիկներ՝ բոլորի վրա էլ եղել են արնանման հետքեր: Բաճկոնի գրպանում հայտնաբերվել ու առգրավվել է գումար՝ 377 հազար դրամ: Թղթադրամների վրա նույնպես եղել են արնաման հետքեր: Առգրավված հագուստը, կոշիկները, գումարը փաթեթավորվել են:

Պաշտպան Բայադյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ արձանագրության մեջ նշված չէ՝ տուժողի տաբատը գոտի ունեցե՞լ է. պաշտպանը նշեց, որ գործի հետագա քննության ընթացքում պարզ կդառնա, որ դա կարևոր հարց է: Բացի այդ, ըստ պաշտպանի, արձանագրության մեջ հստակ նշված չէ՝ ինչպես է փաթեթավորվել առգրավված գույքը: Ընդհանուրը՝ երեք փաթեթ է կազմվել, բայց ինչը՝ ինչի հետ կամ ինչպես է փաթեթավորվել՝ չի նշվել:

Մեղադրող Կ. Մելքոնյանը ի պատասխան ասաց, թե հիվանդանոցում կատարված դիակի զննության տեսագրության մեջ երևում է, որ տուժողի տաբատին գոտի չի եղել: Եվ՝ եթե դիակը զննվել է հիվանդանոցում, ուրեմն, հասկանալի է, տուժողի հագուստն էլ առգրավվել է հիվանդանոցում:

Մեղադրողը նաև տարակուսեց՝ եթե առգրավում կատարվեր անմարդաբնակ կղզում, քննիչը որոշման մեջ ի՞նչ պիտի գրեր՝ ումի՞ց է առգրավումը կատարվում:

Մեղադրողը պնդեց, որ դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստն առգրավելու՝ քննիչի որոշումն ու առգրավման արձանագրությունը կազմված են ճիշտ, օրենքի պահանջին համապատասխան:

Դատարանը հրապարակեց Վարուժան Գյուրջինյանին բերման ենթարկելու արձանագրությունը:

Պաշտպան Բայադյանը նշեց, որ իր պաշտպանյալին բերման ենթարկելու արձանագրությունը վիճելի ու կասկածելի է:

Արձանագրության մեջ, ըստ պաշտպանի, նախ՝ սխալ է նշված, թե Վարուժան Գյուրջինյանը բերման է ենթարկվել սպանություն կատարելու կասկածանքով, քանի որ արձանագրության կազմման պահին քննությանը դեռ հայտնի չէին շատ հանգամանքներ: Բացի այդ, պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիշյալ արձանագրության մեջ նշված է, թե Վարուժան Գյուրջինյանը բերման է ենթարկվել Երևանի Աբովյան փողոցի կոնկրետ շենքից, սակայն նշված չէ, որ նա բերման է ենթարկվել այդ շենքի կոնկրետ այն բնակարանից, որտեղ նա հաշվառված է: Բնակարանի համարը չնշելով՝ Գյուրջինյանի ձերբակալության հիմք է ստեղծվել՝ այն, որ նա քննությունից թաքնվելու փորձ է կատարել: Մինչդեռ, պաշտպանի պնդմամբ, որևէ փաստական հանգամանք չի եղել Գյուրջինյանի կողմից փախուստի դիմելու վերաբերյալ: Փախուստի, թաքնվելու հակված անձը չէր սպասի իր հաշվառման վայր բնակարանում, այն էլ՝ փաստաբանի հետ: Պաշտպանն ընդգծեց, որ բերման ենթարկելու պահին Գյուրջինյանի բնակարանում է եղել նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, այսինքն՝ Գյուրջինյանը ոչ թե թաքնվում էր դեպքից հետո, այլ փաստաբանի հետ պատրաստվում էր ներկայանալ իրավապահներին: Պաշտպանը պնդեց, թե իր պաշտպանյալին բերման ենթարկելու և ձերբակալման արձանագրությունները պետք է ճանաչվեն որպես անթույլատրելի ապացույց:

Մեղադրող Մելքոնյանն իր հայտարարության մեջ նշեց՝ Վարուժան Գյուրջինյանը բերման է ենթարկվել ոչ թե բնակարանից, այլ՝ շենքից, բերման ենթարկելու և ձերբակալելու արձանագրությունները կազմվել են օրենքի պահանջներին համապատասխան, Գյուրջինյանի շահերի պաշտպան Ի. Պետրոսյանի ներկայությամբ:

Պաշտպան Բայադյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ քանի որ այն հարցը, թե որտեղի՞ց է բերման ենթարկվել Վարուժան Գյուրջինյանը՝ շենքի՞ց, թե՞ բնակարանից, անվերջ բարձրացվում է, պաշտպանական կողմը միջնորդում է դատարան հրավիրել ու հարցաքննել բերման ենթարկելու գործողությանը մասնակցած ոստիկաններին:

Մեղադրող Մելքոնյանը նշեց, որ միջնորդությունը վաղաժամ է արված, բացի այդ՝ Գյուրջինյանին բերման ենթարկելու արձանագրությունը կասկածներ չի հարուցում. Գյուրջինյանին բերման ենթարկելու գործողությանը ներկա է եղել նրա պաշտպանը, որևէ առարկություն չի ներկայացվել:

Դատարանը որոշեց պաշտպանի միջնորդության լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ այն բանից հետո, երբ դատակոչված բոլոր վկաները կհարցաքննվեն:

Պաշտպանը նշեց, որ ձերբակալման արձանագրության մեջ հիշատակվել է, թե Գյուրջինյանը հրաժարվել է ցուցմունք տալուց: Բայց իրականում նա ոչ թե հրաժարվել է ցուցմունք տալուց, այլ հրաժարվել է մանրամասնելուց, ասել է, թե խառնված վիճակում է, չի կարողանում մտքերը ձևակերպել:

Պաշտպանն ընդգծեց, որ նախաքննությունը իրականացվել է «շատ փնթի»: Մեղադրողը դժգոհեց պաշտպանի արտահայտություններից:

Նախագահող դատավորը կողմերին հորդորեց բացառապես հարգալից արտահայտվել:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում Հովսեփ Էմին փողոցից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքների արդյունքում արյան սուր կորստից մահացած մի երիտասարդ՝ տուժող Սանասար Բ.-ն, ում սպանելու կասկածանքով էլ ձերբակալվել, ապա կալանքի տակ է առնվել Վարուժան Գյուրջինյանը: Հենց նրան էլ մեղադրանք է առաջադրվել փողոցային կռվի ժամանակ Սանասար Բ.-ին դիտավորյալ սպանելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում