Իսպանիայի Անդուհար քաղաքի 21-ամյա բնակիչը մահացել է՝ փորձելով հեռախոսով լուսանկարել իրեն գնացքի տանիքին կագնած: Երիտասարդն ընկերների հետ բարձրացել է շահագործումից հանված լոկոմոտիվի տանիք, սակայն պարզվել է, որ գնացքը նախկինի պես միացված է էլեկտրականությանը՝ հայտնում է Metro-ն:
Երիտասարդները բարձրացել են գնացքի տանիք ու պատրաստվել են սելֆի անել, երբ տղաներից մեկը դիպել է լարի, որով ինչպես պարզվել է, հոսանք է անցել: Հարվածից տղան ներքև է շպրտվել, իսկ ընկերը ծանր վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած փրկարարները, բժիշկներն ու հրշեջները չեն կարողացել փրկել վերջնիս կյանքը:
Անդուհարի քաղաքապետը եռօրյա սուգ է հայտարարել:








































