Մեծ Բրիտանիան դադարեցնում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Ղրիմն իր կազմում ընդունելու մասին որոշումից հետո: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:
«Մենք չեղյալ ենք հայտարարել ռազմա-ծովային զորավարժանքները Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ և թագավորական ռազմա-ծովային ուժերի նախատեսվող այցը Ռուսաստան»,- հայտարարել է Հեյգը:








































