2 շաբաթում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 2 քաղաքում ցանցահեններին 1․1 մլն դոլար է վճարել, հաղորդում է BBC-ն։
Վերջին քաղաքը Լեյք Սիթին է, որտեղ պաշտոնյաները ցանցահեններին վճարելու որոշում են կայացրել համակարգչային համակարգերի նկատմամբ երկօրյա գրոհից հետո։ Մինչ այդ նմանատիպ դրության մեջ էր Ռիվիերա Բիչ քաղաքը։
Հաղորդագրությունում ասվում է, որ քաղաքի քաղաքապետարանի IT անձնակազմը հարձակումից մի քանի րոպե անց անջատել է աշխատակիցների համակարգիչները, բայց արդեն ուշ է եղել։ Նրանք չեն կարողացել մուտք գործել սեփական էլեկտրոնային փոստ, իսկ հասարակության ներկայացուցիչները չեն կարողացել առցանց ռեժիմով համապատասխան վճարումները կատարել։










































